Սուրբ Ծննդյան տաճար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Ծննդյան տաճար
NativityChurch3.jpg
Հիմնական տվյալներ
Տեսակ փոքր բազիլիկա
Երկիր Պաղեստին Պաղեստին
Տեղագրություն Իսրայել
Տարածաշրջան Պաղեստին
Թեմ Երուսաղեմի ուղղափառ եկեղեցի, Երուսաղեմի Հայոց պատրիարքություն, Երուսաղեմի լատինական պատրիարքարանի կաթոլիկ եկեղեցի
Օծման թվական մայիսի 31, 339 թվական
Հոգևոր կարգավիճակ Գործող
Ներկա վիճակ Կանգուն
Ժառանգության կարգավիճակ Համաշխարհային ժառանգություն
Նվիրված Հիսուսի ծնունդը
Ճարտարապետական նկարագրություն
Պատվիրող Կոստանդիանոս Ա Մեծ և Հեղինե Կոստանդնուպոլսեցի
Ճարտարապետական ոճ Ռոմանական
Հիմնադրված 327
Սուրբ Ծննդյան տաճարը գտնվում է Պաղեստինյան ինքնավարությունում
Սուրբ Ծննդյան տաճար
Կոորդինատներ: 31°42′15.500000101603″ հս․ լ. 35°12′27.500000100403″ ավ. ե. / 31.70430555558377961° հս․. լ. 35.20763888891677595° ավ. ե. / 31.70430555558377961; 35.20763888891677595

Սուրբ Ծննդյան տաճար (արաբ․՝ كنيسة المهد‎‎, հուն․՝ Βασιλικὴ τῆς Γεννήσεως, եբր.՝ כנסיית המולד‎), քրիստոնեական եկեղեցի Բեթղեհեմում, որը, ըստ ավանդության, կառուցված է Հիսուս Քրիստոսի ծննդյան վայրում։ Ավետյաց երկրի ամենասուրբ եկեղեցիներից մեկն է համարվում. մյուսը Սուրբ Հարության տաճարն է։

Աշխարհի ամենահին, ցայսօր էլ անընդմեջ գործող եկեղեցիներից է։ Առաջին եկեղեցին կառուցվել է Ծննդյան քարանձավում, 330-ական թվականներին Կոստանդիանոս Ա Մեծ կայսեր կողմից։ Օծվել է 339 թվականի մայիսի 31-ին և առանց ընդմիջումների գործում է մինչև մեր օրերը։ Ժամանակակից 6-7-րդ դարերի բազիլիկան միակն է ողջ Պաղեստինում, որ ամբողջությամբ կանգուն է մնացել մինչմահմեդական ժամանակներից։

2012 թվականի հունիսի 29-ին Սանկտ Պետերբուրգում կայացած ՅՈՒՆԵՍԿՕ-ի 36-րդ նստաշրջանում բազիլիկան հայտարարվել է համամարդկային մշակութային ժառանգություն[1]:

Սուրբծննդյան քարանձավ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տաճարի խորանի տակ գտնվում է աշխարհի քրիստոնեական սրբագույն վայրերից մեկը՝ Սուրբծննդյան քարանձավը։ Քրիստոսի լույս աշխարհ գալու վայրը քարանձավի արևելյան մասում է և նշված է արծաթյա աստղով։ Պահպանված ձեռագիր հիշատակարաններում առաջին անգամ քարանձավը հիշատակվել է 150-ական թվականներին։ Ստորգետնյա տաճարը այստեղ գործել է դեռևս սուրբ Հեղինեի ժամանակներից։

Բազիլիկայի պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բյուզանդական ժամանակարշջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկական խորանի տեսքը

Եկեղեցին հիմնադրվել է սրբուհի կայսրուհի Հեղինեի կողմից 330-ական թվականներին, երբ նա այստեղ ուխտագնացության էր եկել։ Դրա մասին հայտնում է Եվսեբիոս Կեսարացին.

Aquote1.png Երկրպագելի Աստծու պատվին նա կանգնեցրել է 2 եկեղեցի: Մեկը ծննդյան քարանձավում իսկ մյուսը համբարձման լեռան վրա:
- [2]
Aquote2.png

Վայրը, որտեղ ընտրեց Հեղինեն, Ավետարաններում ստույգ նշված չէ. սակայն որոշակի տեղեկություն տալիս է Հակոբոս Ավետարանիչը։ Առաջին անգամ քարանձավի մասին գրել է Օրիգենը մոտ 247 թվականին, որը փաստում է Քրիստոսի Բեթղեհեմում ծնվելը։ Իսկ օրինակ փիլիսոփա Հուստինիանոսը քարանձավը նշել է որպես Բեթղեհեմից դուրս գտնվող վայր, կամ Երուսաղեմի ճանապարհին ինչ-որ տեղ[3]:

Մի շարք եկեղեցիների հետ միասին այս եկեղեցին էլ հիմնադրվել է կայսր Կոստանդիանոսի կողմից Սուրբ Երկրում: Ի վկայություն Եվսեբիոս Կեսարացու և Կյուրեղ Սկիֆոպոլեսցու դրանք նախատեսնված էին ոչ եկեղեցական ծառայության նպատակով, այլ նրա համար, որպեսզի ցանկացողները կարողանան տեսնել Ավետարանիչների կողմից գրված վայրերը։

Կոստանդիանոսի բազիլիկան ավերվել է 529 թվականի հրդեհից, որը վրա է հասել Սամարիայի ապստամբության շրջանում։ Դրա մասին վկայում են հնէաբանական ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերված գտածոները 1934-1936 թվականներին[4]: Հիմնականում բեթղեհեմյան բազիլիկան ընդհանուր հատկանիշներով նման է Սուրբ Գերեզմանի եկեղեցուն։ Ժամանակակից շինության մեջ ամենալավը պահպանվել է հատակը։

Կայսր Հուստինիանոսին Սավվա Օծյալը խնդրագիր է ներկայացնում վերականգնելու եկեղեցին։ Եկեղեցին կառուցվեց և կանգուն մնաց նույնիսկ պարսկական զորքերի հարձակումների ժամանակ (612-629 թվականներ)։ Սրա մասին պահպանվել է 9-րդ դարի լեգենդը.

Aquote1.png Սուրբ Հեղինեն որոշեց զարդարել եկեղեցին և նրա արևմտյան կողմը խճանկարի տեսքով պատկերվեց Աստվածամորը` մանուկ Հիսուսը գրկին` մոգերին երկրպագելիս: Պարսիկները գալով Բեթղեհեմ հիացան, տեսնելով պարսիկ մոգ-աստղագետներին: ՈՒ իրենց ազգի հերոսներին ակնածանքով վերաբերվելու համար որոշեցին չավերել եկեղեցին:
- [5]
Aquote2.png

Խալիֆ Ալ Հաքիմի ասպատակության ժամանակ 1009 թվականին եկեղեցին նույնպես չվնասվեց, քանզի մուսուլմանները Հիսուսի ծննդավայրը ևս սրբազան վայր էին համարում և հարավային մասը բաժանված էր եկեղեցուց և օգտագործվում էր որպես մզկիթ։[4]

Խաչակրաց արշավանքների ժամանակաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծննդյան քարանձավը. հեղինակ Ն. Մ. Վորոբյով

Բյուզանդական ժամանականշրջանում տաճարն իրենից ներկայացնում էր եկեղեցի-մարտիրիում և չուներ եպիսկոպոսական աթոռ։ Երուսաղեմի թագավորության օրոք, տաճարը վերածվեց Բեթղեհեմի և Ասկալոնի կաթոլիկ եպիսկոպոսի նստավայրը։ Այստեղ թագադրվեցին մի շարք խաչակրաց արքաներ, շրջապատվեց մի շարք վանական համալիրներով և ուղղանկյուն աշտարակներով պաշտպանական պատով։ Այս ժամանակաշրջանում տաճարը բազմաթիվ անգամ նկարագրվել է ուխտավորների կողմից։

Սալահ ադ Դինի արշավանքներից հետո 1187 թվականին եկեղեցուց վտարվեցին եպիսկոպոսն ու հոգևոր դասը։ Հինգ տարի անց կրկին վերադառնալու հնարավորություն ունեցան երկու կաթոլիկ հոգևորական և մեկ սարկավագ, սակայն մուսուլմանները տաճարը հանձնեցին Ասորական ուղղափառ եկեղեցուն։

1229 թվականին Բեթղեհեմը կրկին անցավ Խաչակիր ֆրանկների հսկողության տակ։ 1244 թվականին տեղի ունեցող անընդմեջ պատերազմների հետևանքով եկեղեցին պղծվեց թյուրք-խորեզմաական զորքի կողմից իսկ 1263 թվականին նույնիսկ ավերեց հարակից վանքերից մեկը։ 1266 թվականին մամլուքների սուլթան Բեյբարս Առաջինը Կահիրե է բերել եկեղեցու մարմարը և սյուները։ 1271 թվականից սկսած եկեղեցի սկսեցին կրկին այցելել կաթոլիկ ուխտավորները իսկ 1277 թվականից թույլատրեցին կատարել հոգևոր ծառայություն։ Հունաց եկեղեցին 1244 թվականից տնօրինում է եկեղեցու գլխավոր խորանը և հարավային պատի մոտ գտնվող տղամարդկանց մենաստանը։

Օսմանյան ժամանակաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ Պաղեստինը նվաճվեց Օսմանյան կայսրության կողմից քրիստոնյաների իրավունքները տաճարի նկատմամբ պահպանվեցին։ Իշխանությունների թույլտվությամբ եկեղեցին բազմիցս վերանորոգվել է։ 1479 թվականին տեղադրվեց կապարե նոր տանիքը, որի ծախսերը հովանավորում էր Անգլիայի թագավոր Էդուարդ IV-ը։ 1670-1671 թվականներին տանիքը վերանորոգել են հույները և տեղադրել նոր իկոնոստաս (հուն․՝ εἰκονοστάσιον) (սրբապատկերներով միջնորմ)։

1834 թվականի երկրաշարժը և 1869 թվականի հրդեհը խաթարեցին եկեղեցու ներքին տեսքը և կարիք եղավ կրկին վերականգնել այն։ Ռուս ցարեր Ալեքսանդր III-ը և Նիկոլայ II-ը բազմիցս նվիրատվություններ են կատարել (զանգըեր, ջահեր)։

Ճարտարապետական առանձնահատկությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցու հատակագիծը

Ծննդյան եկեղեցին բաղկացած է հինգ նավերից։ Հուստինիանոս կայսեր վերակառուցումից հետո բազիլիկայի չափերը հասան 53,2-ը 26,8-ի (մ.)։ Հենց այդ ժամանակ էլ եկեղեցու արևելյան խորանի մասը ընդարձակվեց։

Եկեղեցին կառուցված է սրբատաշ քարից։ Առաստաղը փայտամած է։ Նավերը միմյանցից բաժանված են սյունաշարերով, որոնցում կան 10 սյուներ։ Սյուները պսակված են կորնթոսյան ոճով։ Պատերը և հատակը մարմարապատ են։ Պատերի վերին մասում կան խճանկարներ, որոնք պահպանվել են որոշ հատվածներով։ Ներքին միջավայրը ի սկզբանե լուսավորվում էր 22 պատուհաններով, որոնք, սակայն, այսօր փակված են։

Վարչակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցին համատեղության կարգով պատկանում է Երուսաղեմի ուղղափառ, Հայ առաքելական և Հռոմի կաթոլիկ եկեղեցիներին: Բոլոր երեք քրիստոնեկան եկեղեցիներն էլ ունեն իրենց վանական համայնքներն ու սահմանված վայրերը եկեղեցու մեջ։ Ուղղափառ եկեղեցուն է պատկանում հարավարևելյան մասը, Հայ առաքելական եկեղեցին զբաղեցնում է հարավարևմտյան մասը իսկ կաթոլիկ եկեղեցին, ովքեր ներկայացված են ֆրանցիսկյանների միաբանությամբ` հյուսիսարևմտյան[6]:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]