Սուրբ Խաչ վանք (Խիզանի գավառ)
| Սուրբ Խաչ վանք | |
|---|---|
| Հիմնական տվյալներ | |
| Տեսակ | վանք |
| Երկիր | |
| Տեղագրություն | Սուրբ Խաչ |
| Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
![]() | |
![]() | |
Սուրբ Խաչի վանք, հայ առաքելական վանք Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Խիզանի գավառակի նախկին հայաբնակ Սուրբ Խաչ գյուղում[1], Շինիձոր կամ Շինաձոր հովտում, որի անունով էլ երբեմն հիշատակվում է՝ Շինիձորի Սուրբ Խաչ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վանքի եկեղեցու ոչ սովորական ճարտարապետությունը, որի նախագիծը հայկական ճարտարապետության մեջ համարժեքներ չունի, վկայում է բյուզանդական ազդեցության մասին և ենթադրում է, որ այն կառուցվել է մոտավորապես 1000 թվականին։ 14-րդ դարում վանքը հայտնի էր իր ձեռագրական կենտրոնով։
1382 թվականին վանքում արդեն գործում էր Հովհաննես Վարդապետը, որը վանքում է եղել մինչև 1413 թվականը՝ առաջնորդ Մկրտչի օրոք։ Նրա աշակերտներից էր եպիսկոպոս Ստեփանոսը, որն ընդունվել էր վանք 1414 թվականին։
Խիզանի դպրոցի նշանավոր ներկայացուցիչներից էին մանրանկարիչ Հովհաննես Խիզանցին (գործել է 1390-1417 թվականներին) և Մարտիրոս Խիզանցին։
1750 թվականին վանահայր Սահակն անվանվում է Եկեղեցու վարդապետ և աստվածաբան, իսկ նրա համանուն հաջորդը 1870-80-ականներին զբաղվում էր վանքի պաշտպանության հարցերով։ Նա փորձում էր փրկել այն տեղական բեյերի հարձակումներից, որոնք հենց այս վանքում 1823 թվականին սպանել էին Աղթամարի կաթողիկոս Հարությունին (1816-1823)։
Սահակը վերանորոգել է վանական շինությունները, սակայն 1895 թվականի Համիդյան ջարդերի ընթացքում վանքը ենթարկվել է հարձակման, և նրա բոլոր ունեցվածքները բռնագրավվել են։
Ճարտարապետությւոն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խիզանի Սուրբ Խաչի վանական համալիրի կենտրոնում գլխավոր եկեղեցին էր, որը կառուցվել է 11-րդ դարի սկզբում՝ խաչաձև կենտրոնագմբեթ հատակագծով (12.5 × 14.3 մ), աղյուսե գմբեթով և երկթեք հենասյուներով։ Նարտեքսը կենտրոնական գմբեթով և աղյուսե զարդաքանդակներով էր, որը եկեղեցուն արևմուտքից ավելացնում էր ևս 6.4 մ։ Վանական համալիրի մեջ կային նաև այլ շինություններ և աղբյուր։
Վերջին շրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայոց ցեղասպանությունից հետո վանքը բռնագրավվել է։ 1950-ականներին եկեղեցու գմբեթը և հյուսիս-արևելյան անկյունը փլուզվել են։ Այդքանով հանդերձ, 1973 թվականին եկեղեցին դեռևս կանգուն էր, ինչպես և նարտեքսը։ Սակայն 2012 թվականին միայն պատերի որոշ հատվածներ էին պահպանվել, իսկ մյուս բոլոր կառույցները անհետացել էին։ Վանքի քարերից մի քանիսը, որոնք դեռ կրում էին խաչի նշաններ, հայտնաբերվել են մասնավոր տների պատերի մեջ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «The Holy Cross monastery of Khizan or Shinitzor». www.collectif2015.org (անգլերեն). Վերցված է 2025-02-08-ին.

