Սուրբ Խաչ եկեղեցի (Սուչավա)
| Սուրբ Խաչ եկեղեցի Biserica Sfânta Cruce | |
|---|---|
| Հիմնական տվյալներ | |
| Տեսակ | եկեղեցի |
| Երկիր | |
| Տեղագրություն | Սուչավա և Սուչավա[1] |
| Հասցե | Str. Armenească 1, municipiul Suceava[1] |
| Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
| Ժառանգության կարգավիճակ | Ռումինիայի ազգային պատմական հուշարձան[1] |
| Հիմնադիր | Խաչիկ Հանկոյան |
| Ճարտարապետական տիպ | եկեղեցի |
| Կառուցման ավարտ | 1521 |
![]() | |
![]() | |
| 47°38′13″N 26°13′58″E / 47.6368619°N 26.2329027°E | |
Սուրբ Խաչ եկեղեցի (ռումիներեն՝ Biserica Sfânta Cruce), հայկական եկեղեցի Ռումինիայի հյուսիսում գտնվող Սուչավա քաղաքում։
Համալիրը բաղկացած է 16-րդ դարի սկզբին բարերար Խաչիկ Հանկոյանի միջոցներով կառուցված եկեղեցուց և դրանից ավելի հին՝ առանձին կանգնած զանգակատնից։
Սուրբ Խաչը Սուչավայի հայկական եկեղեցիներից մեկն է։ Քաղաքի մյուս հայկական կրոնական կառույցներից են Զամկա վանքը և Սուրբ Սիմեոն եկեղեցին։ Այն չպետք է շփոթել Սուչավայի նույնանուն ռումինական ուղղափառ եկեղեցու հետ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներկայիս եկեղեցու կառուցումն ավարտվել է 1521 թվականին Մոլդովայի իշխան Շտեֆան IV Մուշատի կառավարման ժամանակաշրջանում[2][3][4]։ Եկեղեցու կառուցումը նախաձեռնել և ղեկավարել է Խաչիկ Հանկոյան անունով հայ բարերարը[5]։
Ներկայիս եկեղեցին կառուցվել է ավելի հին միջնադարյան եկեղեցու տեղում[6]։ Նախորդ կառույցի գոյության մասին վկայում են գերեզմանատանը պահպանված հայերեն արձանագրություններով տապանաքարերը։ Դրանց մի մասն էլ որպես շինանյութ վերաօգտագործվել է ներկայիս եկեղեցու պատերում[7]։
Սրբապատկերներ
[խմբագրել | խմբագրել կոդը]16–19-րդ դարերում Ռումինիայի հայերի ստեղծած բազմաթիվ սրբապատկերներ զարդարել են եկեղեցու պատերը։ Դրանցից մի քանիսը ներկայումս պահպանվում են լավ վիճակում[8]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սուչավայի հայկական Սուրբ Խաչ եկեղեցին
- Եկեղեցու ընդհանուր տեսքը
- Առանձին կանգնած զանգակատունը
- Հայերեն արձանագրությամբ հուշատախտակ
- Եկեղեցու նավը
- Որպես բարավոր վերաօգտագործված քարեր
- Որպես շինաքար վերաօգտագործված տապանաքար
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ Պիպիդի, Անդրեյ (2019). «Le prince moldave «écorche-chiens» entre la légende et la réalité». Études balkaniques (ֆրանսերեն). Փարիզ: École des hautes études en sciences sociales / École française d'Athènes. LV: 278–293. ISSN 2102-5525.
- ↑ Mutafian 2018, էջ. 147
- ↑ Քևոնյան, Քերամ (1975). «Marchands arméniens au XVIIe siècle. À propos d'un livre arménien publié à Amsterdam en 1699». Cahiers du Monde russe et soviétique (ֆրանսերեն). Փարիզ: Éditions de l'EHESS. 16 (2): 199–244. ISSN 1777-5388.
- ↑ Macler 1930, էջ. 25
- ↑ Mutafian 2018, էջ. 147
- ↑ Mutafian 2018, էջ. 148
- ↑ Hagopian & Manukyan 2020, էջ. 129
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Hagopian, Datev; Սեյրանուշ Մանուկյան (2020). Armenian Treasures in Romania (անգլերեն). Բուխարեստ: Biblioteca Națională a României. ISBN 978-606-93853-8-8.
{{cite book}}: Invalid|ref=harv(օգնություն) - Mutafian, Claude (2018). «L'installation des Arméniens à l'est des Carpates». La Saga des Arméniens de l'Ararat aux Carpates (ֆրանսերեն). Փարիզ: Les Belles Lettres. ISBN 978-2-251-44788-9.
{{cite book}}: Invalid|ref=harv(օգնություն) - Macler, Frédéric (1930). Rapport sur une mission scientifique en Roumanie (Juin-Août 1927) (PDF). Revue des études arméniennes (ֆրանսերեն). Vol. X. Փարիզ: Imprimerie nationale.
{{cite book}}: Invalid|ref=harv(օգնություն)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սուրբ Խաչ եկեղեցի (Սուչավա) կատեգորիայում։ |

