Սուրբ Թովմաս վանք (Վան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Թովմաս վանք
Հիմնական տվյալներ
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
Հիմնական ամսաթվերը11-րդ դար
ՃարտարապետՄանուել Ճարտարապետ
Հիմնադրված11-րդ դար
Քարտեզ
Քարտեզ

Սուրբ Թովմասի վանք, կիսավեր հայկական վանք Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Ռշտունիք գավառի Գավաշի (Ոստան) գավառակի հայկական Գանձակ (Կանզակ, այժմ՝ Ալթընսաչ) և Մանազկերտ գյուղի մոտ, Վանա լիճի հարավային ափին։

Տեղադիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանքը գտնվում է Վանա լճի հարևանությամբ, ափից 80 մետր հեռու, 2․000 մետր բարձրություն ունեցող բլրի գագաթին։ Վանքը Վան քաղաքից հեռու է 75 կմ, իսկ Գևաշից՝ 40 կմ։ Այստեղ կարելի է հասնել և ցամաքային ճանապարհով, և նավով։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմիչ Թովմա Արծրունու վկայությամբ՝ վանքը կառուցվել է 10-11-րդ դարերում Մանուել ճարտարապետի կողմից[1]։ Վանքը կառուցվել է Եդեսիայից տեղափոխված Թովմաս առաքյալի մասունքների ամփոփման համար։ Սուրբ Թովմասը քրիստոնեություն է քարոզել Հնդկաստանում, որտեղ քրիստոնեական համայնքը դեռ գոյատևում է Կերալայում։ Վանքը հիշատակվում է 15-րդ դարի ձեռագրերում[2][3]։

Ներսի հատվածները վերականգնվել են 1581 թվականին, իսկ արտաքին աղյուսը նորոգվել է 1801 թվականին[4]։ 1671 թվականին կառուցվել են վանքի շուրջ կանգնած պարիսպները։

Այն լքվել է նույնիսկ Առաջին համաշխարհային պատերազմի սկսվելուց առաջ։ Վերջին վանականները հեռացել էին 1895 թվականի Համիդյան ջարդերի ժամանակ, երբ վանքը հարձակման ենթարկվեց քրդերի կողմից[5]։ Վանքից 100 մետր արևմուտք հայկական գերեզմանատունն է, որտեղ դեռևս պահպանվել են մեծ թվով նախշազարդ տապանաքարեր։

Ճարտարապետական բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանքը շինված է սրբատաշ քարերով։ Արտաքուստ չափազանց պարզ է։ Ունի ութանկյուն գմբեթ։ Վանքի կոզակը բոլորակաձև է՝ ռոմանական կամարով և զարդարված ոսկեզօծ գեղեցիկ խաչկալով։ Կոզակի երկու կողմերում կան մեկական ավանդատներ, որոնցից մեկի մեջ էլ ամփոփված է Սուրբ Թովմաս առաքյալի մասունքները։ Նմանատիպ երկու ավանդատներ կան նաև արևմտյան պատի կից՝ նվիրված Պետրոս և Պողոս առաքյալներին։

Վանքի երկարությունը 11 մետր է, լայնությունը՝ 7մ, բարձրությունը՝ 7,5մ։ Գավիթը շինված է սրբատաշ քարերով։ Չորս ամբողջական և ութ կիսասյուների վրա պայտաձև կամարները պահում են թաղակապ տանիքը[6]։

Ըստ պատմաբան Արա Սարաֆյանի՝ վանքը չունի պաշտպանության պաշտոնական կարգավիճակ և գտնվում է փլուզման վտանգի տակ։ Վերջերս կատարած այցից հետո նա հայտնել է, որ «փլուզվել են սյունասրահի տանիքի մասերը, ինչպես նաև պատերի կտորներ և հենասյուներ։ Ավելի շատ խաչքարեր են վնասվել նաև վանքի գերեզմանատանը»[7]։ Շենքը խոցելի է եղել գանձ որոնողների համար, ովքեր հավատում են թաղված հայկական գանձերի մասին պատմություններին[8]։ Սուրբ Թովմաս հայկական վանքի տարածքը մի կողմից գանձախույզների թիրախ է, իսկ մյուս կողմից՝ անասունների համար արոտավայր և ախոռ։

Պատմական այս կառույցը կիսավեր լինելու պատճառով անտեսված է նաև զբոսաշրջիկների կողմից[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. armeniangeographic. «Սուրբ Թովմաս վանք - Վանա լճի թաքնված գանձը - ArmGeo». Armenian Geographic - ArmGeo.am. Վերցված է 2023 թ․ փետրվարի 3-ին.
  2. Terry Richardson, Destination expert. «The beautiful Turkish wonder you've probably never heard of». The Telegraph (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունիսի 23-ին.
  3. «Explore Lake Van and Akdamar». Eastern Turkey Tours (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունիսի 23-ին.
  4. Philandre (2013 թ․ սեպտեմբերի 29). «The Monastery of St. Thomas of Gandzak, Altinsac, near Gevas, Van, Turkey». In Search Of Unusual Destinations (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունիսի 23-ին.
  5. «St. Thomas Monastery». www.jelleverheij.net. Վերցված է 2019 թ․ հունիսի 23-ին.
  6. «Ազգային մատենադարան, ՃԽԹ». serials.flib.sci.am. Վերցված է 2023 թ․ փետրվարի 3-ին.
  7. «St. Thomas Armenian monastery of Lake Van at risk of collapse». 2019 թ․ հունիսի 19. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 23-ին.
  8. Karanian, Matthew (2013 թ․ հոկտեմբերի 26). «Dual Survival: Man and Church in the Lake Van Region of Historic Armenia». The Armenian Weekly (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունիսի 23-ին.
  9. «Վանի Սուրբ Թովմաս հայկական լքյալ վանքը վերածվել է ախոռի (Ֆոտո)».