Jump to content

Սուրբ Թովմաս եկեղեցի (Լայպցիգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Թովմաս եկեղեցի
գերմ.՝ Thomaskirche
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրԳերմանիա Գերմանիա
ՏեղագրությունZentrum?[1]
ՀասցեThomaskirchhof 19, 04109 Leipzig, Deutschland
ԴավանանքԳերմանիայի ավետարանչական եկեղեցի
ԹեմEvangelical-Lutheran Church of Saxony?
Հիմնական ամսաթվերը15-րդ դար
Կազմված էPipe organs in Thomaskirche (Leipzig)?
Ժառանգության կարգավիճակheritage monument in Saxony?
ՆվիրվածԹովմաս առաքյալ
ԱնվանվածԹովմաս առաքյալ
Ճարտարապետական ոճԳոթական ճարտարապետություն
Հիմնադրված15-րդ դար
25 մետր
Երկարություն76 մետր
Լայնություն25 մետր
Բարձրություն68 մետր
Քարտեզ
Քարտեզ
 Thomaskirche (Leipzig) Վիքիպահեստում
thomaskirche.org

Սուրբ Թովմասի եկեղեցի (Լայպցիգ), (գերմ.՝ Thomaskirche), երկրորդ եկեղեցին Լայպցիգում ըստ նշանակության։ Եկեղեցին աշխարհահռչակ դարձավ ի շնորհիվ Յոհան Բախի գործունեության, ով երկար ժամանակ ապրել է քաղաքում և կատարել եկեղեցական երգչախմբի կանտորի պարտականությունները։ Եկեղեցում է գտնվում նաև երգահանի գերեզմանը։

1212-1222 թվականներին 12-րդ դարի հին Շուկայի եկեղեցու տեղը հայտնվեց Սուրբ Թովմասի ավգուստինյան (օգոստոսյան) վանքի եկեղեցի։ Լեգենդն ասում է, որ 1217 թվականին մենեստրել Հենրիխ ֆոն Մորունգենը վանքին նվիրեց Հնդկաստանից բերված սուրբ Թովմաս առաքյալի մասունքները։ Եկեղեցին վերակառուցվել է բազմաթիվ անգամ, իսկ մեր օրերը հասած շենքը կատարված է ուշ գոթական ոճով։

1496 թվականի ապրիլի 10-ին եկեղեցին օծվեց եպիսկոպոս Տիլո ֆոն Տրոտայի կողմից։

1537 թվականին եկեղեցին ունեցավ մի աշտարակ, որի բարձրությունը հասավ 68 մետրի 1702 թվականի վերակառուցումից հետո։

1539 թվականին եեղեցու պատմության մեջ տեղի ունեցավ հիշարժան իրադարձություն՝ Հոգեգալուստի Օրը ժամերգությունն անցկացրեց հայտնի ռեֆորմատոր Մարտին Լյութերը։

27 տարիների ընթացքում՝ 1723-1750 թվականները, տղաների եկեղեցական երգչախումբը (գերմ.՝ Thomanerchor) ղեկավարում էր Յ․ Բախը։ Այս երգչախումբը ստեղծվել է 1212 թվականին և համարվում է ամենահներից մեկը Գերմանիայում։ Կանտորի պատվավոր պաշտոնը տարբեր ժամանակ զբաղեցնում էին նաև այլ հայտնի երգահաններն ու երաժիշտները։ Յ․ Բախի արձանը տեղադրվել է եկեղեցու պատերի մոտ 1908 թվականին։

1943 թվականի դեկտեմբերի 4-ին դաշնակից զորքերի օդային գրոհը բազմաթիվ հետքեր թողեց եկեղեցու աշտարակի վրա։ 1949 թվականին Յ․ Բախի աճյունը վերաթաղվել է եկեղեցում բրոնզե շիրմաքարի տակ[2]։ Այն հայտնաբերվել էր 1894 թվականին Սբ․ Յոհանի եկեղեցուն կից գերեզմանոցում (գերմ.՝ Johanniskirche) եկեղեցու ընդլայնման շինարարական աշխատանքների ժամանակ, որտեղ էլ վերաթաղվել էին 1900 թվականին[3]։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ այս եկեղեցու ավերումից հետո 1949 թվականի հուլիսի 28-ին, երգահանի մահվան տարեդարձին, աճյունը տեղափոխվեց Սբ․ Թովմասի եկեղեցի[4]։

Ճարտարապետություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցու ընդհանուր երկարույունը կազմում է 76 մ, գլխավոր նավի երկարությունը՝ 50 մ, նրա լայնությունը՝ 25 մ, իսկ բարձրությունը՝ 18 մ։

Սուրբ Թովմասի եկեղեցին այսօր իր տրամադրության տակ ունի երկու համերգային երգեհոններ։ Դրանցից մեկը պատրաստել է Վիլհելմ Զաուերը 1885-1889 թվականին։ Ի սկզբանե դա 63 ռեգիստրի համար նախատեսված ռոմանական երգեհոն էր, իսկ 1908 թվականին դրանց քանակը ավելացվել էր մինչև 88-ի՝ տեղաբաշխված ոտնակի և մանուալների միջև։ Այս գործիքը համարվում է ամենահամապատասխանը գերմանական ռոմանական և հետռոմանական երգեհոնային երաժշտության՝ Մենդելսոնի, Լիստի, Շումանի, Բրամսի, Ռեգերի, Կարգ-Էլերտի կատարման համար։ Այս գործիքի վրա լիովին հնարավոր է կատարել նաև Յ․ Բախի ստեղծագործությունները։ 2000 թվականին շնորհիվ հատուկ պետական պաըմաագրի, նվիրված Յ․ Բախի ծննդյան 315-ամյակին և մահվան 250-ամյակին, Հերալդ Վյոլը ստեղծեց երգեհոն՝ 18-րդ դարի առաջին կեսին Սբ․ Թովմասի տաճարում աշխատող գործիքի կրկնօրինակը։ Ոճական առումով այս նոր գործիքը երգեհոնաշինության բարոկկո ուղղության վառ ներկայացուցիչն է։ Նոր երգեհոնն ունի նաև լծակի միջոցով խմբական կարգից կամերայինն անցնելու բավականին հազվագյուտ հնարավորություն։

2006 թվականին տաճարում ի հայտ եկավ Հերալդ Վյոլի նոր գործիքը՝ շարժական երգեհոն բասսո կոնտինուո (չընդհատվող բաս) կատարելու համար։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. archINFORM (գերմ.) — 1994.
  2. Лейпцигская церковь Святого Фомы (Томаскирхе)
  3. «The exhumation of 1894». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 27-ին.
  4. City of music — Johann Sebastian Bach, Leipzig Tourist Office.(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]