Սուրբ Թադեոսի եկեղեցի (Կեմ)
Սուրբ Թադեոսի եկեղեցի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | Եկեղեցի |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Հայոց ձորի գավառ, Անգղ գյուղ |
Դավանանք | Քրիստոնեություն (հայ առաքելական) |
Հոգևոր կարգավիճակ | Չգործող |
Սուրբ Թադեոսի եկեղեցի, հայկական առաքելական ավերված եկեղեցի պատմական Արևմտյան Հայաստանի Հայոց ձորի գավառի Կեմ գյուղում, ներկայում՝ Թուրքիայի Հանրապետության Վանի մարզի Արտամետ (Էդրեմիտ) շրջանում[1][2]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ ավանդության՝ եկեղեցին հիմնադրել և օծել է Հիսուս Քրիստոսի 12 առաքյալներից Թադեոս առաքյալը[1]։ Այդ մասին է վկայում նաև 1883 թվականին հիշատակությունը, որտեղ ասվում է, որ եկեղեցին հիմնադրել է առաքյալը և կառուցվել է բարձրակարգ ճարտարապետի կողմից։ Եկեղեցու դռան վրա եղել է մի խաչքար, որի մեջտեղում կար սեպ։ Հայտնի է, որ Թադեոս առաքյալն իր օծած խաչերի մեջտեղում սեպ էր ամրացնում[1][3]։
Հայտնի է, որ Համիդյան ջարդերի օրերին՝ 1895 թվականին, եկեղեցին թալանվում է[1][4]։
Հայոց ցեղասպանության հետևանքով հայաբնակ Կեմ գյուղի դատարկվում է, իսկ Սուրբ Թադեոս եկեղեցին ամբողջությամբ ոչնչացվում 1920-1930-ական թվականներին։ Ոչնչացումից հետո եկեղեցու տարածքում կառուցվել է այլ շինություն, իսկ քարերն օգտագործվել որպես շինանյութ[1][5]։
Գրադարան[խմբագրել | խմբագրել կոդը]
Սուրբ Թադեոս եկեղեցին ունեցել է հարուստ գրադարան։ Հայոց ցեղասպանության նախօրեին եկեղեցում էին պահվում ձեռագիր երեք Ավետարաններ, որոնցից երկուսը հայտնի էին Ծաղկաբեր և Կարմիր անուններով։ Այնտեղ էին պահվում նաև արծաթապատ կողքերով Ավետարաններ և եկեղեցական այլ իրեր։ Ավետարաններն ու այլ իրերը Մեծ Եղեռնի օրերին այրվում են[6][7]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Հայոց ձոր», հատոր Ա, Սամվել Կարապետյան, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ, Երևան, 2015 թվական։
- ↑ Հայաստանի ազգային դիվան, ֆ. 242, ց. 1, գ. 14, 1-ին մաս, թ. 71:
- ↑ Միրախորեան Մ., Նկարագրական ուղեւորութիւն հայաբնակ գաւառս Արեւելեան Տաճկաստանի, մասն Ա, Կ.Պօլիս, 1884, էջ 139։
- ↑ «Արարատ», 1896, Բ, էջ 89։
- ↑ Thierry J-M., Monuments arméniens du Vaspurakan, Paris, 1989, էջ 348։
- ↑ Վշտապատում. Հայոց Մեծ եղեռնը ականատեսների աչքերով, Երևան, 2005, էջ 60-62։
- ↑ Հայոց ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում. վերապրածների վկայություններ, հ. 1, Երևան, 2012, էջ 164-165։