Սուրբ Երրորդություն եկեղեցի (Նովոչերկասկ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Երրորդություն եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Երրորդություն եկեղեցի | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | տաճար |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Նովոչերկասկ |
Դավանանք | ուղղափառություն |
Հիմնական ամսաթվերը | 1856 |
Հիմնադրված | 1856 |
![]() | |
![]() | |
![]() |
Սուրբ Երրորդություն եկեղեցի (ռուս.՝ Троицкая церковь), նախկին ուղղափառ տաճար Դոնի զորքի մարզի Նովոչերկասկ քաղաքում (Ռուսաստան)։ Հայտնի է նաև որպես Սուրբ Կենսաստեղծ Երրորդություն եկեղեցի (ռուս.՝ Церковь Троицы Живоначальной)։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եկեղեցին կառուցվել է համանուն հրապարակում 1810 թվականին և սկզբում փայտե էր։ Տասնամյակներ անց այն խարխլվեց, իսկ 1830 թվականին փլուզվեց նրա եկեղեցական պարիսպը։
1835 թվականին հավատացյալները սկսել են խոսել քարե եկեղեցի կառուցելու անհրաժեշտության մասին։ Երկհարկանի քարե եկեղեցու նախագիծը հեղինակել է ճարտարապետ Սեդովը 1845 թվականի հունվարին։ Բայց հասարակական շինությունների և հաղորդակցության ուղիների սանկտպետերբուրգյան գլխավոր վարչությունը Նովոչերկասկ ուղարկեց Սուրբ Երրորդություն եկեղեցու սեփական նախագիծը։ Քաղաքային վարչությունը հրաժարվել է երկու նախագծերից էլ նրանց փոքր տարողության պատճառով, և որոշել է ստեղծել նորը։ Նրա ստեղծումը հանձն առավ ճարտարապետ Ֆոմինը, որը ստեղծեց եռախորան, հնգագմբեթ, բյուզանդական ոճով տաճարի նախագիծ։ Նոր նախագիծը հավանության արժանացավ և հաստատվեց 1845 թվականի օգոստոսի 2-ին։ Միայն հինգ տարի անց՝ 1850 թվականի հունիսի 24-ին, Դոնի և Նովոչերկասկի արքեպիսկոպոս Յոհանի (Դոբրոզրակով) օրհնությամբ կատարվեց քարե տաճարի հանդիսավոր հիմնարկեքը։ 1856 թվականին զորքերի վարչական ատաման Միխայիլ Գրիգորևիչ Խոմուտովի օրոք եկեղեցին կառուցվեց։ Պատկերակալների համար սրբապատկերներ են պատկերել տեղական նկարիչներ Արդալիոն Զոլոտարյովը և Միխայիլ Գոլմովը։ Մայիսի 30-ին 1859 թվականին կայացել է Երրորդություն եկեղեցու օծումը[1]։
1869 թվականի հունիսին Երրորդություն եկեղեցուն կից սկսվել է քարե սեղանատնով աղյուսե զանգակատան կառուցումը։ Մինչև 1896 թվականը տաճարում եղել է միայն երկու խորան՝ գլխավոր (Երրորդության) և հարավային (Խաչվերաց)։ 1896 թվականին ստեղծվել է երրորդը՝ հյուսիսայինը (Աստվածածնի)։ 1897 թվականին Երրորդություն եկեղեցու դեպի Սանկտպետերբուրգի պողոտա նայող ճակատով երկհարկանի շենքում (այժմ՝ Գերցենի զառիվայր) բացվել է օրիորդաց դպրոց, իսկ դեպի Մոսկովյան փողոց նայող ճակատով մեկհարկանի շենքում՝ եկեղեցական-ծխական դպրոց։

1915 թվականի դրությամբ Նովոչերկասկի Սուրբ Երրորդություն եկեղեցին երկհարկանի էր, հնգագմբեթ, քարե զանգակատնով, եռախորան։ Գլխավոր գմբեթը եղել է կոնաձև՝ ութ պատուհաններով։ Խաչերը գմբեթներին երկաթյա էին, բայց ոսկեզօծ։ Սուրբ Երրորդություն տաճար տանում էր երեք դուռ։ Զանգակատան ստորին հատվածում կար տասը զանգ։ Սուրբ Երրորդություն եկեղեցու սեղանատունը բավական ընդարձակ էր. երկարությունը՝ 12 մետր, լայնությունը՝ 8,5 մետր, բարձրությունը՝ 9,6 մետր։ Եկեղեցու մուտքից աջ և ձախ գտնվում էին վերնասրահները։
Սուրբ Երրորդություն եկեղեցին փակվել է 1930-ական թվականների կեսերին՝ Նովոչերկասկ քաղաքում ուղղափառ տաճարների զանգվածային փակման արշավի ժամանակ։ Պատերազմի առաջ այն ավերվել է։