Սուրբ Երրորդություն հունական եկեղեցի (Ստամբուլ)
Սուրբ Երրորդության եկեղեցի Ιερός Ναός Αγίας Τριάδος | |
---|---|
![]() Սուրբ Երրորդության եկեղեցին | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | կրոնական կառույց |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Թուրքիա, Ստամբուլի նահանգ, Ստամբուլ |
Տարածաշրջան | Մարմարածովյան տարածաշրջան |
Դավանանք | ![]() |
Թեմ | Կոստանդնուպոլսի տիեզերական պատրիարքություն |
Ներկա վիճակ | կանգուն |
Նվիրված | Սուրբ Երրորդություն |
Անվանված | Երրորդություն |
Ճարտարապետական ոճ | Նեոբյուզանդական ճարտարապետական ոճ |
Կառուցման սկիզբ | 1876 թվական, օգոստոսի 13 |
Կառուցման ավարտ | 1880 թվական, սեպտեմբեր |
Հիմնադրված | 1880 |
![]() | |
![]() | |
Սուրբ Երրորդության եկեղեցի (հուն․՝ Ιερός Ναός Αγίας Τριάδος, թուրքերեն՝ Aya Triada Rum Ortodoks Kilisesi), հույն ուղղափառ եկեղեցի, որը գտնվում է Ստամբուլի Բեյօղլու շրջանում՝ Թաքսիմի հրապարակի մոտ[1]։
Բացվել է 1880 թվականին և համարվում է Թուրքիայի Ստամբուլ քաղաքում գործող ամենախոշոր ուղղափառ պաշտամունքի վայրը[2]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սուրբ Երրորդության եկեղեցու տեղում նախկինում կառուցված է եղել հունական գերեզմանատուն և հիվանդանոց, ինչպես նաև Սուրբ Գեորգիոսի անունը կրող եկեղեցի, որը քանդվել է նախքան ներկայիս շինության կառուցումը[3]:
Կառույցի նախագծողը եղել է ազգությամբ հույն ճարտարապետ Պետրոս Կամպանակին։ Շինարարական աշխատանքները սկսվել են 1876 թվականի օգոստոսի 13-ին և ավարտվել են երեք տարի անց՝ 1880 թվականի սեպտեմբերին[4][5][6][7]։ Եկեղեցին կառուցվել է նեոբյուզանդական ճարտարապետական ոճով՝ բարոկկոյի տարրերով[4]։
Ճակատային հատվածում գտնվող երկու զանգերը կառուցված են վերածննդի շրջանի գոթական ոճով։ Օսմանյան Հունաստանի տարածքում նման շինություն կառուցվեց միայն թանզիմաթի բարեփոխումներից հետո[4]։ Այն առաջին գմբեթավոր տաճարն էր, որը կառուցվել է Օսմանյան կայսրության ժամանակահատվածում[7]։
Եկեղեցու ձևավորման աշխատանքներն իրականացրել են նկարիչ Սակելարի Մեգակլիսան և ճարտարապետ Ալեքսանդր Կրիկելիսոմը[8]։ 1880 թվականի սեպտեմբերի 14-ին տեղի է ունեցել եկեղեցու օծման արարողությունը։
Եկեղեցին լրջորեն վնասվել է 1955 թվականի Ստամբուլի ջարդերի ընթացքում։ Տաճարի վերականգնման աշխատանքներն ավարտվել են 2003 թվականին՝ հույն գործարար Անգելոպուլոսի ջանքերի շնորհիվ[9][10][11][12]։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Կոստանդնուպոլսի արքեպիսկոպոսություն
- ↑ Լևինե Էմմա (2012)։ Frommer's Istanbul Day By Day (2nd ed. ed.)։ Hoboken: John Wiley & Sons։ ISBN 9781119972341
- ↑ «TAKSIM / AYA TRIADA RUM ORTODOKS KILISESI» (Turkish)։ Արխիվացված է օրիգինալից 2013-02-16-ին։ Վերցված է հունվարի 4, 2013
- ↑ 4,0 4,1 4,2 «Aya Triada Kilisesi (Holy Trinity Church)»։ Istanbul: The Guide։ Արխիվացված է օրիգինալից 2013-02-16-ին։ Վերցված է հունվարի 4, 2013
- ↑ «Travel Guide to Turkey»։ Turkey Web Guide։ Արխիվացված է օրիգինալից 2017-11-27-ին։ Վերցված է հունվարի 4, 2013
- ↑ E.Şarlak, İstanbul’un 100 Kilisesi, İstanbul Büyükşehir Belediyesi Kültür A.Ş Yayınları,İstanbul 2010, pg. 93-95
- ↑ 7,0 7,1 «Taksim Aya Triada Greek Orthodox Church»։ byzantiumistanbul։ Արխիվացված է օրիգինալից 2014-04-07-ին։ Վերցված է հունվարի 5, 2013
- ↑ «Taksim Aya Triada Rum Ortodoks Kilisesi» (Turkish)։ Byzantiumistanbul։ Արխիվացված է օրիգինալից 2014-04-07-ին։ Վերցված է հունվարի 4, 2013
- ↑ Archbishop Iakovos of the Americas (սեպտեմբերի 10, 1995)։ «Σεπτέμβριος 1955: η τρίτη άλωση»։ Kathimerini (Greek)։ էջ 32։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-31-ին։ Վերցված է հունվարի 5, 2013
- ↑ Vryonis Speros (2005)։ The mechanism of catastrophe: the Turkish pogrom of September 6-7, 1955 and the destruction of the Greek community of Istanbul (3. printing. ed.)։ New York: Greekworks.com։ էջ 430։ ISBN 9780974766034։ Վերցված է հունվարի 4, 2013։ «Aghia Triada, Taksim - Wrecked, pillaged and destroyed by fire.»
- ↑ Güven Dilek (2005-09-06)։ «6–7 Eylül Olayları (1)»։ Radikal (Turkish)
- ↑ Kuyucu, Ali Tuna (2005)։ «Ethno-religious 'unmixing' of 'Turkey': 6–7 September riots as a case in Turkish nationalism»։ Nations and Nationalism 11 (3): 361–380։ doi:10.1111/j.1354-5078.2005.00209.x
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սուրբ Երրորդություն հունական եկեղեցի (Ստամբուլ) կատեգորիայում։ |