Սուրբ Գևորգ եկեղեցի (Ռյաժենոյե)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Գևորգ եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Գևորգ եկեղեցի
ռուս.՝ Церковь Георгия Победоносца
Հիմնական տվյալներ
Տեսակտաճար
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՏեղագրությունՌյաժենոյե
Դավանանքուղղափառություն
ԹեմՌոստովի և Նովոչերկասկի թեմ
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ
Արտաքին պատկերներ
Սուրբ Գևորգ եկեղեցի

Սուրբ Գևորգ եկեղեցի (ռուս.՝ Церковь Георгия Победоносца), ուղղափառ եկեղեցի Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Մատվեևո-Կուրգանսկի շրջանի Ռյաժենոյե գյուղում։ Ենթարկվում է Ռուս Ուղղափառ եկեղեցու Ռոստովի և Նովոչերկասկի թեմի Մարվեևո-Կուրգանյան գործակալությանը։

Հասցեն՝ 344048, Ռոստովի մարզ, գյուղ Ռյաժենոյե, Պուշկինի փող., 58։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոտ 1776 թվականին կրիգսկոմիսար Գրիգորի Իվանովիչ Կովալևսկին Միուս գետի մոտ գտնվող Ռյաժենոյե բնասահմանավայրում ստացավ 3300 դեսյատին (3597 հա) հողակտոր և այնտեղ հիմնեց Ռյաժենայա սլոբոդան։ Գյուղը բնակեցնելուց հետո նա 1794 թվականին որոշեց կառուցել եկեղեցի հանուն սուրբ նահատակ Գևորգի։ Պատրաստելով կառուցելու համար անհրաժեշտ շինանյութերը՝ Կովալևսկին շինարարության թույլտվության խնդրանքով դիմեց Եկատերինոսլավի փոխանորդության կառավարիչ գեներալ-մայոր Վ. Վ. Կախովսկուն։ Վերջինիս իրավահաջորդը՝ Իոսիֆ Իվանովիչ Խորվատը, Կովալևսկու խնդրագիրը վերահղեց Եկատերինոսլավի մետրոպոլիտ Գավրիիլին։ Ի վերջո, փայտե տաճարի կառուցման թույլտվությունը ստացվեց։

Կառուցման վայրը 1797 թվականի հունիսին օծեց Տագանրոգի ավագ երեց Յոհան Անդրեևը։ Այդ վայրում տեղադրվեց խաչ։ Ռոստովի նահանգի Ռյաժենայա սլոբոդա քահանա նշանակվեց Յոհան Ժուլկևիչը։ Որոշ ժամանակ անց գյուղում կառուցվեց քարե հնգագմբեթ եկեղեցի, որը գործեց մինչև 1936 թվականը, երբ քանդվեց։ Նախկին տաճարի տեղում կառուցվեց գյուղի մշակույթի տունը։

Եկեղեցական ծիսակատարությունները գյուղում շարունակվել են 1948 թվականին՝ քահանա Լուկիանի կողմից նոր աղոթքատանը։ 1990-ական թվականներին գյուղում ստեղծվել է եկեղեցական համայնք։ Երբ Սուրբ Գևորգ տաճարին կից բացվել է կիրակնօրյա դպրոց։ 2009 թվականին Ռյաժենոյե գյուղի կենտրոնում կառուցվել է մատուռ, որը գործում է մինչ օրս։

2013 թվականի նոյեմբերից Ռոստովի և Նովոչերկասկի մետրոպոլիտ Մերկուրին Սուրբ Գևորգ տաճարի հովիվ է նշանակել քահանա Իոսիֆ Մակարենկոյին։ Միաժամանակ գյուղում սկսվել է նոր եկեղեցու շինարարությունը գյուղի լողավազանի նախկին շենքում։ Տաճարին կցակառուցվել է զանգակատուն, ավելացվել է գմբեթ։ Նախատեսվում է, տաճարը կարող է ընդունել միաժամանակ մինչև 700 հավատացյալի։ Կառուցելուն օգնում են ինչպես գյուղի հավատացյալները, այնպես էլ վարչակազմը ի դեմս գյուղական բնակավայրի ղեկավար Գալինա Բուխտիյարովայի։

Ներկայումս Սուրբ Գևորգ տաճարում հավաքված են խորհրդային իշխանության տարիներին փրկված սրբապատկերները։ Խորանում նույնպես կախված են նախկին տաճարից մնացած սրբապատկերներ։

Հոգևորականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ավագ երեց Յոհան Օսյակ (1990-1994)
  • Ավագ երեց Նիկոլայ Չեռնյավսկի (1994-2013)

Ներկայումս Սուրբ Գևորգ տաճարի հովիվն է քահանա Իոսիֆ Մակարենկոն

Սրբություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցում է պահվում Դեմետրիոս Սալոնիկցու սրբապատկերը սրբերի մասունքների մասնիկով։

Տոներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Գևորգի տոն՝ մայիսի 6-ին (նոր տոմարով

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]