Սուրբ Գևորգ եկեղեցի (Մոլիթ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սուրբ Գևորգ եկեղեցի
Հիմնական տվյալներ
ՏեսակԵկեղեցի
ԵրկիրՎրաստան Վրաստան
ՏեղագրությունՄոլիթ
ԴավանանքՀայաստանեայց Առաքելական Եկեղեցի
Ճարտարապետական ոճՀայկական ճարտարապետություն
Հիմնադրված19-րդ դար
9,38 մետր
Երկարություն14,2 մետր
Լայնություն9,38 մետր
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Գևորգ եկեղեցի (այլ կիրառումներ)

Մոլիթի Սուրբ Գևորգ եկեղեցի[1] [2], Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի, գտնվում է Վրաստանի Սամցխե-Ջավախք մարզի Բորժոմի շրջանում, Բորժոմի քաղաքից 64 կմ հարավ, Թրիալեթի լեռնաշղթայի հարավային լանջի, Մոլիթն հայաբնակ գյուղում, կառուցվել է 19-րդ դարում։


Ըստ Վրաստանի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և Իմերեթի թեմի կոնսիստորիայի ֆոնդի արխիվներում պահպանված տեղեկությունների, Մոլիթի Սուրբ Գևորգ եկեղեցին հիմնադրվել է 19-րդ դարի 60-ականներին։ Եկեղեցին իսկզբանե եղել է քարաշեն կառույց։

Եկեղեցին բավականին տուժել է 1899 թվականի դեկտեմբերի 19-ի երկրաշարժի ժամանակ։

Սուրբ Գևորգ եկեղեցին եղել է միանավ բազիլիկ կառույց, կառուցված է սրպատաշ տուֆից։ Եկեղեցու արտաքին չափերն էն (14.2 x 9.38) մետր, ունի մեկ մուտք արևմտյան կողմից, իսկ հյուսիսաին և հարավային պատերին ունի երկու կիսաշրջաձև պատուհաններ։

Եկեղեցին ունեցել է 368 ծխական։ Եկեղեցին այժմ կանգուն վիճակում է։

19-րդ դարի 60-70-ական թվականները եկեղեցու հոգևոր կազմը եղել է, քահանաներ՝ Ալեքսանդր քհն. Սիմոնյանցը և ալուստ քհն. Տեր-Գալուստյանցը։

Բացի Սուրբ Գևորգ եկեղեցուց, գյուղն ունեցել է նաև մեկ այլ եկեղեցի և միջնադարյան մատուռ։ Մատուռը գտնվել է գյուղի հյուսիսային կողմում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Aleks_El_Dia։ «ՄՈԼԻԹ - ՍՈՒՐԲ ԳԵՎՈՐԳ ԵԿԵՂԵՑԻ»։ armenianchurch.ge (hy-am)։ Վերցված է 2021-07-22 
  2. Սուրբ Գևորգ եկեղեցի (Մոլիթ), էջ 402