Սուրբ Գրիգոր Լուսավորիչ տաճար (Աթենք)
| Սուրբ Գրիգոր Լուսավորիչ տաճար | |
|---|---|
| Հիմնական տվյալներ | |
| Տեսակ | տաճար |
| Երկիր | |
| Տեղագրություն | Աթենք |
| Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
| Թեմ | Հունաստանի թեմ |
| Հիմնական ամսաթվերը | 1933 |
| Անվանված | Գրիգոր Լուսավորիչ |
| Ճարտարապետական ոճ | Հայկական եկեղեցական ճարտարապետություն |
| Հիմնադրված | 1933 |
![]() | |
![]() | |
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ տաճար, Աթենք քաղաքում գտնվող կրոնական կառույց։ Պատկանում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Հունաստանի թեմին[1]։ Կազմակերպում է Հունաստանի Աթենք մայրաքաղաքում բնակվող առաքելական հունահայության հոգևոր կյանքը։ Նույն քաղաքի Նեոս Կոսմոսի շրջանում գտնվում է նաև նույնանուն մեկ այլ՝ հայ կաթողիկե եկեղեցի, որը ենթարկվում է Տանն Կիլիկիո կաթողիկոսության Հունաստանի առաջնորդությանը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հունաստանի մայրաքաղաք Աթենքում և դրա կազմի մեջ մտնող Պիրեյոսի ինքնավար համայնքում հաստատվել են վաղ միջնադարից[2]։ 21-րդ դարի սկզբին թվաքանակը հասել է 20 հազարի[3]։ Քաղաքում գոյություն ունի է չորս հայ առաքելական, երկու հայ կաթողիկե եկեղեցի։ Հայերի ներգաղթը Աթենք պայմանավորված էր Օսմանյան կայսրությունից արդեն մեկ դար անկախություն նվաճած Հունաստանի հզորացմամբ, և երկրի տարածք էին տեղափոխվում հազարավոր պոլսահայեր և զմյուռնահայեր։ Համայնքը նոր զարգացում է ապրել Բալկանյան պատերազմների հետևանքով (1912, 1913), իսկ կարճ ժամանակ անց նաև՝ առաջին համաշխարհային և հույն-թուրքական պատերազմների պատճառով։
1933 թվականին, երբ Հունաստանի եկեղեցիները գտնվում էին Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքի իրավասության ներքո, քաղաքում օծվում է սուրբ Գրիգոր Լուսավորիչ տաճարը։ 1958 թվականին Հունաստանում եղել է պառակտում, և հայ համայնքը կիսվել է երկու՝ Հունաստանի հայոց (որը ժամանակին ենթարկվում էր Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքությանը) և Հունաստանի (Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության ներքո) թեմերի։ Անթիլիասը դա բացատրում էր այն հանգամանքով, որ միջնադարում Կիլիկիո կաթողիկոսին էին պատկանում ոչ միայն Սալոնիկի թեմը, այլև Կոստանդնուպոլսի պատրիարքությունը։ 1959 թվականին Կիլիկիո կաթողիկոսության Ազգային ընդհանուր ժողովն արդեն գոհունակությամբ արձանագրում է ոչ միայն Հունաստանի, այլև Իրանի տարածքում գործող երեք (Ատրպատականի, Թեհրանի և Սպահանի) թեմերի միացումը Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությանը, ինչն արդեն պաշտոնապես ամրագրվում է 1965 թվականի փոփոխված կանոնագրության մեջ։ Դրանով տաճարը դառնում է Հունաստանի թեմի առաջնորդանիստ եկեղեցին։
Եկեղեցի
[խմբագրել | խմբագրել կոդը]
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ տաճարը հայկական եկեղեցական ճարտարապետության լավագույն նմուշներից է, պալատական եկեղեցաշինության և կենտրոնագմբեթ բազիլիկի համատեղություն։ Շինությունը բաղկացած է հիմնական կառույցից, որի երկու կողմերում բարձրանում են զույգ զանգակատներ։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Վահագն Հարությունյան. ԿԻԼԻԿԻՈ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԻՐ ԹԵՄԵՐԸ XX ԴԱՐԱՍԿԶԲԻՆ (PDF). ԱՍՏՎԱԾԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ԿՐՈՆԱԳԻՏԱԿԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒ. էջ 101-116. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2024 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2024 թ․ նոյեմբերի 15-ին.
- ↑ Հունահայոց համայնքը, հայերի ներդրումը Հունաստանի մշակութային և քաղաքական կյանքում. «Հայերը Հունաստանի տարածքում».
- ↑ «Հունաստանի Հանրապետության հայ համայնքը ներկայիս շրջանում». www.noravank.am. Վերցված է 2017 թ․ փետրվարի 9-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արմենակ Տէր-Յակոբեան (2016 թ․ հուլիսի 15). «Համառօտ պատմութիւն Աթէնահայ գաղութի եւ Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցւոյ». www.azator.gr.
{{cite web}}: soft hyphen character in|author=at position 3 (օգնություն) - Արմենակ Տէր-Յակոբեան (2016 թ․ հուլիսի 18). «Համառօտ պատմութիւն Աթէնահայ գաղութի եւ Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցւոյ-Բ. մաս». www.azator.gr.
{{cite web}}: soft hyphen character in|author=at position 3 (օգնություն) - Արմենակ Տէր-Յակոբեան (2016 թ․ հուլիսի 19). «Համառօտ պատմութիւն Աթէնահայ գաղութի եւ Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցւոյ-Գ. մաս». www.azator.gr.
{{cite web}}: soft hyphen character in|author=at position 3 (օգնություն) - Արմենակ Տէր-Յակոբեան (2016 թ․ հուլիսի 20). «Համառօտ պատմութիւն Աթէնահայ գաղութի եւ Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցւոյ-Դ. մաս». www.azator.gr.
{{cite web}}: soft hyphen character in|author=at position 3 (օգնություն) - «Սբ. Գրիգոր Լուսավորիչ, Աթենք». www.blognews.am. 2012 թ․ հուլիսի 18.
- Հունաստանի թեմի պաշտոնական կայք
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ տաճար (Աթենք)» հոդվածին։ |

