Սուրբ Գրիգոր Լուսավորիչ վանք (Հռոմ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ վանք (այլ կիրառումներ)
| Սուրբ Գրիգոր Լուսավորիչ վանք | |
|---|---|
| Հիմնական տվյալներ | |
| Տեսակ | վանք |
| Երկիր | |
| Տեղագրություն | Հռոմ |
| Դավանանք | Հայ Կաթողիկէ Եկեղեցի |
| Հիմնական ամսաթվերը | 1762 |
| Ժառանգության կարգավիճակ | ոչնչացում |
| Հիմնադրված | 1762 |
![]() | |
![]() | |
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ վանք, Հռոմում գոյություն ունեցած Հայ կաթողիկե եկեղեցու վանական կենտրոն, որը պատկանել է Անտոնյան միաբանությանը (հետագայում՝ Մխիթարյան միաբանություն)[1][2]։ Այն հանդիսացել է միաբանության չորս վանքերից մեկը և գործել է որպես հայ կաթոլիկ հոգևորականության կրոնական օջախ[2]։ Վանքն այժմ գոյություն չունի, իսկ նրա գոյության մասին հայտնի է միայն գրավոր աղբյուրներից[2][3]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վանքը հիմնադրվել է այն ժամանակաշրջանում, երբ հայ կաթոլիկ հոգևորականությունը ձգտում էր հաստատել կայուն և կազմակերպված ներկայություն Կաթոլիկ եկեղեցու կենտրոնում՝ Հռոմում[1][2]։ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ վանքը գործել է որպես Անտոնյան միաբանության կառույցներից մեկը և կապված է միաբանության գործունեության վաղ շրջանի հետ[1][2]։ Ըստ իտալական «Տրեկկանի» հանրագիտարանի՝ Անտոնյան միաբանությունը պաշտոնապես հաստատվել է Հռոմի պապ Կղեմես XIII-ի կողմից՝ 1753 թվականին[1]։ Հաստատումից հետո միաբանությունը Հռոմի պապից ստացել է Չեզի պալատը (իտալ.՝ Palazzo Cesi) Հռոմում, որը գտնվում էր Վատիկանից ընդամենը մի քանի քայլ հեռավորության վրա[1]։ 1761 թվականին Անտոնյան միաբանության նովիցիատը տեղափոխվել է այնտեղ, իսկ 1834 թվականին, նաև՝ միաբանության ուսանողությունը[1]։ Մինչև 1864 թվականը անտոնյանները զգալի ծառայություններ են մատուցել Հռոմի կաթոլիկ եկեղեցուն, մասնավորապես՝ հայ ժողովրդի շրջանում, հանդես գալով որպես հոգևոր սպասավորներ, քարոզիչներ և միջնորդներ հայ և կաթոլիկ աշխարհների միջև[1]։ Մեկ այլ աղբյուր ոչ միայն հաստատում է, որ Հռոմի Անտոնյան վանքը «Չեզի» կոչված պալատն էր, այլ նաև ճշգրտում է նրա տեղադրությունը, և այն համարում իտալական Օգոստինյան միաբանության մայրավանքը (իտալ.՝ Santa Monica degli Agostiniani)[4]:
Ըստ Մանուել վարդապետ Փոլատյանի՝ վանքը հիմնադրվել է 1762 թվականին, անտոնյան միաբան հայր Գրիգոր Ներսիսյանի (Նիփոթ) կողմից[3]։ Հինգ տարի հետո՝ 1767 թվականին վանքը դարձել է վանական կանոնավոր կառույց, քանի որ այնտեղ սկսել էին ապրել ուխտավորներ և նորընծա հոգևորականներ[3]։ Վարդապետը հայտնում է, որ վանքը չի պահպանվել ու «որուն հետքն անգամ չկայ ներկայիս»[3]։
1851-1858 թվականներին այս վանքում է սովորել՝ հայ նշանավոր հոգևորական գործիչ, հայագետ և պատմաբան, Կ․ Պոլսի Հայոց պատրիարք Մաղաքիա Օրմանյանը[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 «ANTONIANI». treccani.it. Վերցված է 2025 թ․ դեկտեմբերի 27-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 «Անտոնեան հայ միաբանութիւնը եւ անոր պատմական տխուր վախճանը 1707 - 1925» (PDF). arar.sci.am. Վերցված է 2025 թ․ դեկտեմբերի 27-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 Մանուէլ վրդ Փոլատեան, Ի՛նչպէս ամայացաւ եւ լքուեց Քրէյմի Յիսուս Փրկիչ Մայրավանքը, Զմմառ, ««Զվարթնոց»», 1986, էջ 28-30։
- ↑ «ORIGINE DEI MONACI ANTONIANI ARMENI*» (PDF). arar.sci.am. Վերցված է 2025 թ․ դեկտեմբերի 27-ին.
- ↑ «Հայ եկեղեցու անվանի գործիչն ու գիտնականը (Մաղաքիա Օրմանյանի ծննդյան 170-րդ տարելիցի առթիվ)». arar.sci.am. Վերցված է 2025 թ․ դեկտեմբերի 27-ին.

