Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (Ստավրոպոլ)
| Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի | |
|---|---|
| Հիմնական տվյալներ | |
| Տեսակ | եկեղեցի |
| Երկիր | |
| Տեղագրություն | Ստավրոպոլ |
| Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
| Թեմ | Հարավային Ռուսաստանի թեմ |
| Հիմնական ամսաթվերը | 2009 |
| Հիմնադրված | 2009 |
![]() | |
![]() | |
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, Ստավրոպոլ քաղաքում գտնվող կրոնական կառույց (ռուս.՝ Храм святого Григория Просветителя)։ Պատկանում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հարավային Ռուսաստանի հայոց թեմին, գտնվում է Ռուսաստանի Դաշնության Ստավրոպոլի երկրամասում։ Համակարգում է Ստավրոպոլում բնակվող առաքելական ռուսահայության հոգևոր կյանքը, ժառանգում է քաղաքի ամենահին հայկական տաճարի անունը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստավրոպոլի տեղացի պատմաբան Ջոզեֆ Բենտկովսկու[1] տեղեկության համաձայն, Ստավրոպոլում առաջին փայտե հայկական եկեղեցին սկսել է կառուցվել 1810 թվականին, սակայն միջոցների սղության պատճառով այն ավարտվել է միայն 1830 թվականին, երբ շինարարությանը ներգրավվել է գեներալ Ջորջ Էմմանուելը։ Փայտե շինությունը 19-րդ դարի կեսերին ավերվել է։ 1850-ական թվականներին ապամոնտաժվել է տաճարի երկու գմբեթներից մեկը, որը փլուզման վտանգի տակ է եղել (այլ աղբյուրների համաձայն՝ փլուզվել է[2])։ Երկրորդ գմբեթը փլուզվել է 1870-ական թվականներին։
Նախորդ փայտե եկեղեցու տեղում քարե եկեղեցու նախագիծը պատվիրվել է ճարտարապետ Ֆյոդոր Պրոզորովսկու մոտ և 1876 թվականի դեկտեմբերի 27-ին ներկայացվել Էջմիածնի հայ-գրիգորյան սինոդին[2]։ 1881 թվականի ապրիլի 8-ին ավարտվել է տաճարի շինարարությունը։ Նրա կառուցման մեջ ներդրումներ են կատարել Ստավրոպոլի բարերարներ՝ վաճառականներ Գավրիիլ Թերմիկելովը, Մակար Պոպովը և այլք։
1920-ական թվականներին տաճարի թանկարժեք իրերը բռնագրավվել են, կառույցը մինչև 1960-ականները մնացել է կիսաքանդ, իսկ 1967 թվականին պայթեցվեց[2][3]։ Նրա տեղում կառուցվել է Օկտյաբրսկի շրջանային կուսակցական կոմիտեի շենքը։
Մատուռ
[խմբագրել | խմբագրել կոդը]2000 թվականին Աշոտ Առուստամյանի բարերարությամբ կառուցվեց Մարիամ Մագդաղենացու անունը կրող մատուռը։ Կառույցը տուֆակերտ է, կենտրոնագմբեթ երկթև եկեղեցի։ Օծվել է Հարավային Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ Եզնիկ արքեպիսկոպոսի կողմից։ Ելնելով նրանից, որ մատուռը չէր բավարարում Ստավրապոլի հայ համայնքի հոգևոր կարիքները, որոշում էր ընդունվել կառուցել նոր եկեղեցի[4]։ Մատուռն այժմ գտնվում է նորակառույց եկեղեցու բակում։
Եկեղեցու վերականգնում
[խմբագրել | խմբագրել կոդը]21-րդ դարում եկեղեցին վերականգնվել է նոր վայրում՝ Վոյտիկա փողոցում։ Խաչի և գմբեթների օծման արարողությունը թեմի առաջնորդ Մովսես եպիսկոպոս (Մովսեսյան) կողմից կատարվել է 2009 թվականի նոյեմբերի 22-ին[3]։
2021 թվականի դեկտեմբերի 9-ին եկեղեցին օծվել է ՀԱԵ Ռուսաստանի հարավի թեմի առաջնորդ Մովսես եպիսկոպոս (Մովսեսյան) ձեռամբ։ Օծման արարողությանը ներկա են եղել թեմի հոգևորականներ, Ստավրոպոլի և Նևինոմիսկի միտրոպոլիտ Կիրիլը (Պոկրովսկի), Ստավրոպոլի երկրամասի կառավարության նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Սիտնիկովը, Ստավրոպոլի քաղաքի ղեկավար Իվան Ուլյանչենկոն, ազգային գործերի վարչության պետ Սերգեյ։ Զինևը և տարածաշրջանի ազգային և մշակութային կազմակերպությունների ներկայացուցիչներ[5][6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Lib.ru/Классика: Бентковский Иосиф Викентьевич. Ставрополь в географическом, историческом, топографическом и статистическом отношениях». az.lib.ru. Արխիվացված օրիգինալից 2020-02-10-ին. Վերցված է 2020-05-18-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 Belikov, G. A. (German Alekseevich), Беликов, Г. А. (Герман Алексеевич) Grad kresta. — Stavropolʹ: Stavropolʹskoe knizhnoe izd-vo, 1997. — 351 pages с. — ISBN 5-7644-0997-7, 978-5-7644-0997-9
- ↑ 3,0 3,1 «В Ставрополе заново построили разрушенную армянскую церковь | РЕЛИГАРЕ». www.religare.ru. Վերցված է 2020-05-18-ին.
- ↑ «Армянские церкви России/Ставрополь/HAYK media». youtube.com (ռուսերեն). 2022 թ․ հունվարի 7.
- ↑ «Храм Сурб Григор Лусаворич Армянской Апостольской Церкви открылся в Ставрополе». Արխիվացված օրիգինալից 2022-01-30-ին. Վերցված է 2022-01-30-ին.
- ↑ Попова, Ольга. «В Ставрополе состоялось открытие новой армянской церкви - Портал Северного Кавказа». sevkavportal.ru (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2022-01-29-ին. Վերցված է 2022-01-29-ին.

