Jump to content

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (Նիժնի Նովգորոդ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակքանդված եկեղեցի
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՏեղագրությունՆիժնի Նովգորոդ
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
Հիմնական ամսաթվերը1828
Հիմնադրված1828
Քարտեզ
Քարտեզ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (այլ կիրառումներ)

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, Նիժնի Նովգորոդ քաղաքում գտնվող կրոնական կառույց (ռուս.՝ Церковь святого Григория Просветителя)։ Պատկանում էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Աստրախանի, ապա Մոսկվայի թեմին։ Համակարգում էր Նիժնի Նովգորոդում բնակվող առաքելական ռուսահայության հոգևոր կյանքը, գործել է 1828-1920 թվականներին[1], ապամոնտաժվել է 1930-ական թվականներին՝ անաստվածության հնգամյակի տարիներին[2]։

Հայերը Նիժնի Նովգորոդ քաղաքում հաստատվել են Արևելյան Հայաստանը և Վրատանը Ռուսաստանին միացնելուց առաջ (1828), և եղել են առևտրականներ Մոսկվայի, Աստրախանի ու Նոր Նախիջևանի գաղութներից։ Եղել են հիմնականում առևտրականներ, մասամբ նաև՝ արհեստավորներ։ Հայերի թիվը կազմել է մոտ տասը հազար մարդ։ Ալեքսեյ Միխայլովիչի օրոք նրանք արտոնություններ ստացան մետաքսի առևտուրում (այդ թվում՝ թույլտվություն ստացան այն Արխանգելսկով տեղափոխել Եվրոպա

Ռուսաստանաբնակ գերմանացի ճարտարապետ Անտոն Լեերի կողմից նապագծվում է Նիժեգորոդյան տոնավաճառին կից ռուսական եկեղեցին, ապա նաև՝ հայ առաքելական եկեղեցին և մզկիթը[3]։ Քաղաքային տոնավաճառը հայտնի էր ոչ միայն Ռուսաստանում, այլև դրա սահմաններից դուրս. այստեղ էին գալիս հարյուրավոր վաճառականներ Միջին Ասիայից, Կովկասից և Արևելյան Եվրոպայից։ Ջրանցքի վրայով կային մի քանի կամուրջներ։ Չինական տաղավարներից դեպի արևմուտք գտնվում էին հայկական, արևելք՝ թաթարական տաղավարները, համապատասխանաբար, հայկական եկեղեցի և թաթարական մզկիթ։ Վերջինիս կողքին կար կրկես և քարավանատուն, որտեղ բնակվում են Ասիայից եկած առևտրականներ՝ պարսիկներ, հայեր, բուխարացիներ, խիվացիներ, կոկանդեր, տաշքենդցիներ[4]։ Հայկական տաղավարների կողքին կային սննդի կետեր։

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցին կառուցվել է գանձարանի միջոցներով։ Հատակագծում այն ​​կրկնում էր մզկիթը. նույն ութանկյունը՝ շրջանագծին մոտ։ Տեսքը չի բխում հայկական ճարտարապետական ոճից, այլ կրկնում է ժամանակի եկեղեցիների արտաքինը։ Այսպես, գլխավոր կառույցը նման է Նոր Նախիջևանի թեմի սուրբ Գևորգ եկեղեցուն, իսկ զանգակատունը՝ Աստրախանի թեմի աթոռանիստ սուրբ Աստվածածնին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «В Нижнем Новгороде состоялось освящение новой Армянской церкви "Сурб Аменапркич"». Հունիսի 2, 2014 թվական. {{cite web}}: Unknown parameter |web= ignored (օգնություն)
  2. «Армянская церковь, Нижний Новгород». {{cite web}}: Unknown parameter |web= ignored (օգնություն)
  3. «Нижегородская ярмарка. Начало ярмарочных отношений». Հուլիսի 15, 2012 թվական. {{cite web}}: Unknown parameter |web= ignored (օգնություն)
  4. «Путеводитель по Нижегородской ярмарке». Սեպտեմբերի 20, 2022 թվական. {{cite web}}: Unknown parameter |web= ignored (օգնություն)