Jump to content

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (Հալեպ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՍիրիա Սիրիա
ՏեղագրությունՀալեպ
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԹեմՀալեպի թեմ
Հիմնական ամսաթվերը1933
Ժառանգության կարգավիճակՄեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսություն
Ճարտարապետական ոճՀայկական եկեղեցական ճարտարապետություն
Հիմնադրված1933
Քարտեզ
Քարտեզ
 Saint Gregory the Illuminator Church, Aleppo Վիքիպահեստում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (այլ կիրառումներ)

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, Հալեպ քաղաքում գտնվող կրոնական կառույց։ Պատկանում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Հալեպի թեմին, գտնվում է Սիրիայում՝ Հալեպի մարզկենտրոնում՝ ալ-Միդան թաղամասում։ Համակարգում է քաղաքում բնակվող առաքելական սիրիահայության հոգևոր կյանքը։ Եկեղեցին կառուցվել է 1933 թվականին։

Տեղադրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցին կանգնած է պատրիարք Զարեհ Ա փողոցի (արաբ․՝ شارع البطريرك زاريه الأول‎‎, Մարաշում ծնված Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի անունով) արևմուտքում և «Ոսկե գետի փողոցի» (արաբ․՝ نهر الذهب‎‎) արևելյան հայկական Նոր Գյուղ կամ ալ-Միդան թաղամասում (արաբ․՝ الميدان‎‎), Դեյր Վարդանի հռոմեական կաթոլիկ վանքից մոտ 300 մ հարավ։ Եկեղեցու անմիջապես կողքին է Հալեպի հայոց ընկերությունը։ Եկեղեցուց անմիջապես հյուսիսում՝ արևմտյան գլխավոր մուտքի դիմաց, ձախ կողմում, հայկական Սահակյան դպրոցն է: Նույն թաղամասում է գտնվում նաև սուրբ Գևորգ եկեղեցին՝ 300 մետր հարավ-արևմուտք։

Երբ առաջին համաշխարհային պատերազմից և հայոց ցեղասպանությունից հետո Մարաշից բազմաթիվ հայ փախստականներ եկան Հալեպ։ 1930-ական թվականներին շատ մարդիկ բնակություն հաստատեցին քաղաքի ալ-Միդան թաղամասում, որը հայտնի էր որպես հայկական «Նոր Գյուղ» (Նոր Գիւղ, Նոր Կիւղ): Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին այստեղ հիմնադրվել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Սահակ Բ-ի նախաձեռնությամբ, իսկ հիմնարկեքը դրվել է 1930 թվականին։ Եկեղեցին ավարտվել է 1933 թվականի նոյեմբերի 26-ին և օծվել Բաբկեն եպիսկոպոսի կողմից։

Եկեղեցին կառուցման ավարտին
եկեղեցին և վարժարանը

Եկեղեցին վերանորոգվել է 1973 թվականին և 1984-1987 թվականներին։ 1989 թվականին հալեպցի ճարտարապետ Անդրանիկ Միհրանյանի նախագծով և ղեկավարությամբ կառուցվել է 1988 թվականի դեկտեմբերի 7-ին Սպիտակի երկրաշարժի զոհերի հուշահամալիրը, որը բացվել է 1989 թվականի դեկտեմբերի 10-ին։ 2004 թվականին հիմնադրվել է եկեղեցու «Սաղմոս» երգչախումբը։

Սիրիայի քաղաքացիական պատերազմի ընթացքում եկեղեցին մի քանի անգամ ենթարկվել է զինված ընդդիմության ստորաբաժանումների հարձակումներին՝ սկսած 2012 թվական եկեղեցին և հարակից շենքերը՝ բնակարաններով և աշխատասենյակներով, ամենալուրջ վնասը կրել են 2016 թվականի հուլիսի 2-ին տեղի ունեցած հրթիռակոծության հետևանքով, թեև մարդ չի մահացել[1]: Նոր Գյուղը պատերազմներից և ահաբեկչական հարձակումներից ամենաշատ տուժած շրջաններից էր, ինչը ստիպեց համայնքին փակել իր շենքերը և տարհանել տարածքը: 2016 թվականի դեկտեմբերին սիրիական բանակին հաջողվել է դուրս մղել իսլամիստներին, իսկ փախած հայերի մի մասը վերադարձել է։ 2017 թվականի հունվարի 4-ից 8-ը Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա-ն այցելեց Սուրբ Գևորգ եկեղեցի և Հալեպի հայկական մյուս եկեղեցիները[2]։ Հալեպի Հայ Ընկերությունը 2017 թվականի հունիսին կարողացավ վերաբացել իր սրճարանը հենց եկեղեցուն կից, որը գոյություն ուներ 2007 թվականից[3][4]։

Ճարտարապետություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևելք նայող եկեղեցին ունի ուղղանկյուն հատակագիծ և հարթ տանիք։ Արևմուտքում մուտքն է երեք մեծ, կլոր կամարակապ կամարներով, իսկ հարավ-արևմտյան ծայրում՝ ութանկյուն զանգակատունը, որի վրա ակնհայտորեն խարսխված է հարևանությամբ հարակից շենքային համալիրը։ Մեջտեղում գմբեթը գտնվում է ութանկյուն խաչմերուկով և ութակողմ բրգաձև տանիքով թմբուկի վրա։ Արևելքում աբսիդն ու խորանն են։ Եկեղեցու ճարտարապետն էր Խաչեր Արապյանը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Հրթիռակոծություն Հալեպի հայաշատ թաղամասում, զոհեր և վիրավորներ չկան». azatutyun.am. 2016 թ․ հուլիսի 2.
  2. «Յաղթանակած Հալէպ». aztagdaily.com. 2017 թ․ փետրվարի 1.
  3. «'Like a dream': bombed-out cafe reopens in Aleppo's Armenian quarter». france24.com (անգլերեն). 2017.
  4. «War-Damaged Armenian Cafe Reopens in Aleppo». asbarez.com (անգլերեն). 2017 թ․ հուլիսի 8.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։