Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (Արևշատ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ (Արևշատ) | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | Եկեղեցի, գմբեթավոր |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Արարատի մարզ[1] |
Դավանանք | ![]() |
Թեմ | Արարատյան Հայրապետական թեմ |
Օծման թվական | 2006 |
Ներկա վիճակ | Կանգուն |
Կազմված է | Խաչքար և Խաչքար |
Ժառանգության կարգավիճակ | մշակութային հուշարձան Հայաստանում[1] |
Անվանված | Մարիամ Աստվածածին |
![]() | |
![]() | |
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ[2], Հայ առաքելական եկեղեցի, որը կառուցվել է 19-րդ դարում։ Գտնվում է Արարատի մարզի Արևշատ գյուղում։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Արևշատի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին կառուցվել է նախկին համանուն եկեղեցու հիմքերի վրա։ Հին եկեղեցին կառուցվել է 1890 թվականին և 1937 թվականին փակվել է, հետագայում եկեղեցին մատնվել է անուշադրության, խոնարհվել և վերածվել է ավերակների։ 2006 թվականին բարերար Սամվել Դավթյանի օժանդակությամբ և ճարտարապետ Դավիթ Քերթմենջյանի նախագծով ավարտվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ նոր եկեղեցու կառուցումը։
Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Եկեղեցին տուֆակերտ է, ուղղանկյուն հատակագծով և գմբեթավոր, ունի նաև փոքր զանգակատուն։ Միակ գլխավոր մուտքը կամարակապ է, երկու կողմերում քանդակված է խաչքարերով։ Եկեղեցու բակում տեղադրված են 12-13-րդ դարերի Գողթից արևշատցիների բերած խաչքարեր։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ hushardzantest։ «Ս. ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ ԵԿԵՂԵՑԻ»։ Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության (am-AM)։ Վերցված է 2021-06-11