Սուրբ Գրիգորիսի եկեղեցի (Ամարաս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Սուրբ Գրիգորիսի եկեղեցի (Ամարաս)
հայ առաքելական

Հատակագիծ

ՏեղադրությունԱրցախի հանրապետություն
ԵրկիրՀայաստան Հայաստան
Կրոնադավանանքքրիստոնեություն
Ճարտարապետություն
Ճարտարապ. ոճբազիլիկ
Կառուցման սկիզբ1667
Կառուցման ավարտ1676
Առանձնահատկություններ
Երկարություն19,24 մետր
Լայնություն13,63 մետր
Բարձրություն8 մետր
Շինանյութսրբատաշ քար

Սուրբ Գրիգորիս, 17-րդ դարում Ամարասի հովտում կառուցված բազիլիկ եկեղեցի[1]։ Որոշ ժամանակ ծառայել է որպես պահեստ։

Եկեղեցում պահպանվել են մասունքներ, խաչքարեր, 17-րդ դարաշրջանի կարևոր դեպքերի ու դեմքերի մասին հավաստի տեղեկություններ պարունակող արձանագրություններ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ շինարարական արձանագրությունների՝ եկեղեցին կառուցվել է 1667-1676 թվականներին Հերհեր գյուղի կենտրոնում։ Կառուցվել է Պետրոս կաթողիկոսի հրամանով՝ Բարսեղ արքեպիսկոպոսի ղեկավարությամբ։ Ամարասի հովտի միջնադարյան Հին Հերհեր գյուղատեղին գտնվում է Սոս գյուղի արևելքում՝ մեկ կիլոմետր հեռավորության վրա, Լուսավորիչ սարի փեշին։

Հերհեր եկեղեցու հարավային դռան վրա պահպանված արձանագրությունում պարունակվում են 17-րդ դարում իրականացված վերանորոգումների, պարիսպների և նրա պատերի տակ կառուցված սենյակների, խցերի և ախոռների մասին մանրամասն տեղեկություններ․

Շնորհօքն քի․ ես Բարսեղ եպիսկոպոս աշակերտ Պետրոս կաթողիկոսին և ծնողսն և Գուլաղայն ի Գավառէն Վարանդու ի գեղջէն Գիշու, նորոգեալ պայծառացուցի ԶՍԲ․ աթոռս Ամարասայ, պարսպօք շրջապատեցան հանդերձ յոգնութիւ սենեկօք զեկեղեցիս չքեղացուցաք զարդուք, տուաք շինել եկեղեցիս անուամբ սրբոյն Գրիգորիսի՝ հովարան սբ․ աթոռոյն Ամարասա, որ եւ մասն բեթեսո նմանէ ամփոփեցաք աստ․ իսկ հիմնարկեցաւ տաճարս։ ՌՃԺԶ (1667) թվին, կատարեցաւ ՌՃԻԵ» (1676)։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցին ունի քառամույթ գմբեթավոր կառուցվածք, բազալիկ է։ Պատերը շարված են սրբատաշ քարերով։ Հուշարձանի երկարություն է 19,24 մետր է, լայնությունը 13,63 մետր, իսկ բարձրությունը՝ 8 մետր։ Եկեղեցին հենված է չորս սյուների վրա։ Խորանը, լուսամուտների և դռների ելուստները ներկայումս լավ պահպանված են, սակայն, եկեղեցին պահեստ դարձնելու նպատակով բեմն ամբողջությամբ քանդել են, ինչի արդյունքում ոչնչացվել են կարևոր արձանագրություններ[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Մկրտչյան, Շ․ Մ․ (1985). Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձաններ. Երևան: «Հայաստան». էջեր 147–149. ISBN 4902020000. {{cite book}}: Check |isbn= value: checksum (օգնություն)