Սուրբ Գայանե մատուռ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Գայանե մատուռ
Սուրբ Գայանե մատուռ
Հիմնական տվյալներ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԹեմՎայոց ձորի թեմ
Ներկա վիճակգործող
ՃարտարապետԼևոն Օհանյան, վարպետ` Յուրի Առաքելյան
Ճարտարապետական ոճՀայկական
Հիմնադրված2007, նոյեմբերի 17

Սուրբ Գայանե մատուռ, փոքրիկ մատուռ Վայոց ձորի մարզի Կեչուտ գյուղում` Կեչուտի ջրամբարի կողքին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Գայանե կույսի անունը կրող Սուրբ Գայանեն գմբեթավոր փոքրիկ մատուռ է, ունի մեկ խորան, մկրտության ավազան և արևմտյան կողմից երկաթյա դուռ։ Մատուռը լուսավորվում է 9 փոքրիկ լուսամուտների միջոցով։ Սուրբ Գայանե մատուռը կառուցվել է 2007 թվականին Ալիկ Հովհաննիսյանի բարերարությամբ։ Մատուռի վրա փակցված է արձանագրություն. «Կառուցաւ զմատուռս Ս. Գայանեայ բարերարութեամբ Ալիկ Հովհաննիսեանի եւ թող Աստուած առավելով զգործս բարիս ի Հայաստան աշխարհի ճարտարապետ Լևոն Օհանյան վարպետ Յուրի Առաքելյան»։

Մատուռն օծվել է 2007 թվականի նոյեմբերի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Կեչուտի Սուրբ Գայանե մատուռ». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 14-ին.