Սուրբ Բավոն Գենտացու եկեղեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Բավոն Գենտացու եկեղեցի
հոլ.՝ Grote of Sint-Bavokerk
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՆիդերլանդներ Նիդերլանդներ
ՏեղագրությունՀաառլեմ[1]
ՀասցեOude Groenmarkt 23 և Lepelstraat 3
Դավանանքբողոքականություն[2]
Հիմնական ամսաթվերը14-րդ դար
Կազմված էBroodbank?
Ժառանգության կարգավիճակՆիդեռլանդների մշակութային ժառանգության օբյեկտ[3]
ՆվիրվածԲավոն
ԱնվանվածԲավոն
Ճարտարապետական ոճԳոթական ճարտարապետություն
Հիմնադրված14-րդ դար
Քարտեզ
Քարտեզ
 Grote Kerk, Haarlem Վիքիպահեստում
bavo.nl

Սուրբ Բավոն Գենտացու եկեղեցի (հոլ.՝ Grote of Sint-Bavokerk), նիդեռլանդական Հաառլեմ քաղաքի ամենախոշոր բողոքական եկեղեցին, որը տեղակայված է կենտրոնական Գրոտե Մարկտ հրապարակում։ Կառուցվել է 14-րդ դարում, քաղաքի հովանավոր Սուրբ Բավոնի գերեզմանի վրա։ Սակայն սկզբնական կառույցը խիստ վնասվել է հրդեհի պատճառով, իսկ ներկայիս գոթական եկեղեցին 15-16-րդ դարերի վերականգնման աշխատանքների արդյունքն է։ Ի սկզբանե կառուցվել է որպես կաթոլիկ եկեղեցի, սակայն ներկայիս Սուրբ Բավոնի եկեղեցին պատկանում է բողոքականներին։

Եկեղեցու զանգակատունն ունի ութսուն մետր երկարություն, և այն տեսանելի է գրեթե Հաառլեմի բոլոր կետերից։ Եկեղեցում կա փայտե կամար, որը հենված է 28 սյուն վրա, իսկ գլխավոր նավի առաստաղը պատրաստված է մայրու փայտից։ Աջակողմյան նավի պատին կախված է քաղաքի հին հատակագիծը (17-րդ դար), որը կազմված է քաղաքային շենքերի և այդ ժամանակվա հրապարակների պատկերներով։ Ներքին ձևավորման մեծ մասը պատկանում է Ռեֆորմացիայի ժամանակաշրջանին։ Մինչև 1831 թվականը տաճարում իրականացվել են հուղարկավորություններ, որոնք 1000-ից ավելին են, ըստ այդմ եկեղեցու հատակը գրեթե ամբողջովին ծածկված է սև գերեզմանաքարերով։ Դրանց թվում է նաև Ֆրանս Հալսի գերեզմանը։ 1692-1694 թվականներին եկեղեցում, որպես երգեհոնահար, աշխատել է Բարոկկո ժամանակաշրջանի խոշոր նիդեռլանդացի կոմպոզիտոր Սիբրանդ վան Նորդը (Կրտսեր)։

Տաճարը հայտնի է իր երգեհոնով, որը կառուցվել է Քրիստիան Մյուլլերի կողմից 1738 թվականին։ Մի ժամանակ այն աշխարհի ամենախոշոր երգեհոնն էր՝ 63 ստեղնով (այժմ՝ 64), երեք ձեռքի և ոտքի ստեղնաշարով և շուրջ հինգ հազար խողովակներով։ Աշխարհի ամենագեղեցիկ երգեհոն համարվող այս գործիքի վրա նվագել է Հենդելը, Մենդելսոնը և տասնամյա Մոցարտը։ 19-20-րդ դարերում երգեհոնը տարբեր փոփոխություններ է կրել, սակայն 1959-1961 թվականներին վերակառուցման ընթացքում դրան վերադարձվել է իր նախկին տեսքը։

1898 թվականին Հաառլեմում կառուցվել է համանուն՝ Սուրբ Բավոնի կաթոլիկ եկեղեցին։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. archINFORM (գերմ.) — 1994.
  2. http://www.gcatholic.org/c/5990
  3. Նիդեռլանդների հուշարձանների ցուցակ

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուրբ Բավոն Գենտացու եկեղեցի» հոդվածին։