Սուրբ Բավոնի կաթոլիկ տաճար
![]() | |
![]() | |
![]() | |
Տեսակ | տաճար և փոքր բազիլիկ |
Ճարտարապետ | Joseph Cuypers?[1] |
Ստեղծում | 1930[1] և 1895[1] |
Բացում | 1930 |
Երկիր | ![]() |
Բնակավայր | Հաառլեմ[1] |
Փողոց | Leidsevaart? |
Հասցե | Leidsevaart 146 |
Ոճ | Նեոռոմանական ճարտարապետություն և ճարտարապետական մոդեռն |
Մասն է | Q18767468? |
կայք | |
![]() |

Սուրբ Բավոնի տաճար (հոլ.՝ Kathedrale Basiliek Sint Bavo), նիդերլանդական Հաարլեմ քաղաքում գտնվող կաթոլիկ եկեղեցի[2]։ Հանդիսանում է Հաարլեմ-Ամստերդամ թեմի մայր տաճարը։ Օծվել է ի պատիվ բելգիական Գենտ քաղաքի և ընդհանրապես ամբողջ Բելգիայի, ինչպես նաև նիդերլանդական Հաարլեմի հովանավոր Սուրբ Բավոնի, որը, ըստ ավանդազրույցի, երիտասարդ հասակում ցոփ ու շվայտ կյանք է վարել և միայն իր սրբակյաց կնոջ մահից հետո, Սուրբ Ամանդուսի ազդեցությամբ, դարձել է ոչ միայն օրինավոր քրիստոնյա, այլև ճգնավոր, ողջ կարողությունը բաժանել աղքատներին։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սուրբ Բավոնի եկեղեցին կառուցվել է 1885—1898 թվականներին, այն բանից հետո, երբ վերականգնվել է Հաարլեմ-Ամստերդամի կաթոլիկ թեմը։ Բանն այն է, որ հարյուրավոր տարիներ գոյություն ունեցած կաթոլիկ այդ թեմը 1578 թվականին փոխարինվել էր ռեֆորմիստական՝ կալվինիստական բողոքական թեմով և միայն 1853 թվականին վերականգնվել։ Եկեղեցու փայտե շինության հետ մեկտեղ կալվինականները տիրացել էին նրանում եղած արվեստի գործերին[3]։
Նախատեսված էր եկեղեցու նոր շենքի նախագծերը պատվիրել ճարտարապետ Պիտեր Կյոյպերսին, սակայն վերջինս, նկատի առնելով իր առաջացած տարիքը, հրաժարվել է և այդ աշխատանքը վստահել իր որդուն՝ Ջոզեֆին, որը եկեղեցին կառուցել է նեոռոմանական ոճով՝ հավելելով մոդեռնիզմի տարրեր։
1906 թվականին եկեղեցին վերակառուցվել է, ավելի ճոխ ու շքեղ տեսք ձեռք բերել։
1898 թվականի ապրիլի 1-ին տաճարը օծվել է։ 1948 թվականին Հռոմի պապ Պիոս Տասներկուերորդը տաճարին շնորհել է փոքր բազիլիկի կարգավիճակ։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Palette Architecture des églises
- Portail|architecture chrétienne|catholicisme|Pays-Bas
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://www.architectuur.org/bouwwerk/680/Kathedraal_St_Bavo.html
- ↑ http://www.haarlemshuffle.com/tourism/topic.php?id=19
- ↑ Deugd boven geweld, Een geschiedenis van Haarlem, 1245-1995, edited by Gineke van der Ree-Scholtens, 1995, 90-6550-504-0
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Official website
- Haarlem Shuffle - St Bavo Catholic Cathedral
- Offizielle Website der St.-Bavo-Kathedrale (niederländisch)
- St.-Bavo-Kathedrale Արխիվացված 2018-06-19 Wayback Machine In: holland.com (deutsch)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուրբ Բավոնի կաթոլիկ տաճար» հոդվածին։ |
|