Սուրբ Աստվածածնի ծննդյան եկեղեցի (Օռլովսկի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սուրբ Աստվածածնի ծննդյան եկեղեցի
ռուս.՝ Церковь Рождества Пресвятой Богородицы
Հիմնական տվյալներ
Տեսակտաճար
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՏեղագրությունՕռլովսկի (Օռլովսկի շրջան) և Օռլովսկի շրջան
Դավանանքուղղափառություն
Ճարտարապետական նկարագրություն
Հիմնադրված2003
Կոորդինատներ: 46°52′12.378000100008″ հս․ լ. 42°2′59.650800100002″ ավ. ե. / 46.87010500002777746° հս․. լ. 42.04990300002777559° ավ. ե. / 46.87010500002777746; 42.04990300002777559
viseparchia-23.cerkov.ru

Սուրբ Աստվածածնի ծննդյան եկեղեցի (ռուս.՝ Церковь Рождества Пресвятой Богородицы), ուղղափառ եկեղեցի Ռուսաստանի Ռոստովի մարզի Օռլովսկի շրջանի Օռլովսկի գյուղում։ Ենթարկվում է Ռուս Ուղղափառ եկեղեցու Վոլգոդոնսկի և Սալսկի թեմի Սալսկի գործակալությանը[1]։

Հասցեն՝ Ռոստովի մարզ, Օռլովսկի շրջան, գյուղ Օռլովսկի, Կոմունալնայա փողոց, 76։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Nuvola apps kview.png Արտաքին պատկերներ
Searchtool.svg Եկեղեցու ընդհանուր տեսքը, 2015 թվական
Searchtool.svg Եկեղեցու պատկերակալը

1912 թվականին Օռլովսկայա ստանիցայում կառուցվել է Սուրբ Աստվածածնի ծննդյան տաճարը, որը եղել է աղոթքի տուն։ Նրա ծխականների թվում էին 15901 ուղղափառ և 578 հնածիսական։ Աղոթքի տունը փակվել է 1939 թվականին, բայց չի ավերվել։ Կրկին բացվել է Հայրենական մեծ պատերազմի ժամանակ՝ 1942 թվականին։

1980 թվականի սեպտեմբերին աղոթքի տան հոգևոր հովիվ է դարձել հայր Ալեքսին (Սերգոշին), որը գյուղի ղեկավարությանը համոզել է, որ կա շենքի կոսմետիկ վերանորոգման անհրաժեշտություն։ Միայն 2000 թվականի նոյեմբերին նրա իսկ ղեկավարությամբ դրվել է նոր՝ քարե տաճարի հիմքը, որը կառուցվել է հիմնականում ծխականների նվիրատվություններով (տաճարում գտնվում է նվիրատվությունների գիրքը, որը կարող է կարդալ յուրաքանչյուր քաղաքացի)։

Հիմնական շինարարությունը սկսվել է 2003 թվականին, տաճարն օծվել է 2004 թվականի նոյեմբերի 11-ին Ռոստովի և Նովոչերկասկի արքեպիսկոպոս Պանտելեիմոնի կողմից[2]։ Վերջնականապես կառուցվել է 2006 թվականին։ Տաճարում կա 11 զանգ, որոնք պատրաստվել են Վորոնեժում։ Նրանցից ամենամեծը՝ Կոչնակը, կշռում է 1260 կիլոգրամ և ձուլված է Ռոստովի մարզի վարչակազմի նվիրաբերած միջոցներով[3]։

Տաճարի վանահայրն է ավագ երեց Ալեքսի Սերգոշինը[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]