Սուրբ Աստվածածնի ծննդյան եկեղեցի (Վյազովկա)
Արտաքին տեսք
Սուրբ Աստվածածնի ծննդյան եկեղեցի (Վյազովկա) | |
---|---|
Տեսակ | ուղղափառություն և ճարտարապետական հուշարձան |
Ստեղծում | 1862 |
Երկիր | Ուկրաինա |
Բնակավայր | Վյազովկա |
Church of the Nativity of the Theotokos, Viazivka Վիքիպահեստում |
Սուրբ Աստվածածնի ծննդյան եկեղեցի (ուկրաիներեն՝ Церква Різдва Пресвятої Богородиці) կամ Բարեխոսության եկեղեցի (ուկրաիներեն՝ Покровська церква), փայտե ուղղափառ եկեղեցի է Ուկրաինայի Ժիտոմիրի մարզի Նարոդիչի շրջանi ժողովրդական համայնքի Վյազովկա գյուղում։ Հանրապետական նշանակության ճարտարապետական հուշարձան է (պահպանություն թիվ 108)։
Կառուցվել է 1862 թվականին, բնակիչների և հոգևորականների ջանքերով։ 150-ամյակի տոնակատարության նախօրեին՝ 2012 թվականին, եկեղեցին թալանել են[1]։
2022 թվականի մարտի 7-ին Ռուսաստանի Ուկրաինա ներխուժման ժամանակ եկեղեցին ավերվել է ռուսականուժերի հարձակման ժամանակ[2][3]։ Ըստ Օվրուչի թեմի քարտուղար, սարկավագ Սերգեյ Ստրետովիչի, պահպանվել է միայն զանգակատունը[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Коростень ТВ
- ↑ «Церкву 1862 року на Житомирщині знищили обстрілами РФ». The Village Україна. 2022 թ․ մարտի 7. Վերցված է 2022 թ․ մարտի 7-ին.
- ↑ Окупанти знищили церкву 1862 року на Житомирщині, на Харківщині обстріляли дім молитви // Українська правда
- ↑ «Від обстрілів продовжують страждати храми. Зруйновані древні церкви у селах В'язівка та Заворочі». Українська Православна Церква (ուկրաիներեն). 2022 թ․ մարտի 7. Վերցված է 2022 թ․ մարտի 7-ին.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սուրբ Աստվածածնի ծննդյան եկեղեցի (Վյազովկա) կատեգորիայում։ |