Սուրբ Աստվածածնի ծննդյան եկեղեցի (Ստեֆանիդինոդար)
Սուրբ Աստվածածնի ծննդյան եկեղեցի ռուս.՝ Церковь Рождества Пресвятой Богородицы | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | տաճար |
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Ստեֆանիդինոդար (Ազովի շրջան) և Ազովի շրջան |
Դավանանք | ուղղափառություն |
Սուրբ Աստվածածնի ծննդյան եկեղեցի (ռուս.՝ Церковь Рождества Пресвятой Богородицы), ուղղափառ եկեղեցի Ռուսաստանի Ռոստովի մարզի Ստեֆանիդինոդար գյուղում։ Ենթարկվում է Ռոստովի և Նովոչերկասկի թեմի Ազովի գործակալությանը։
Հասցեն` Ռոստովի մարզ, Ազովի շրջան, գյուղ Ստեֆանիդինոդար, Խաղաղության փողոց, 43վ[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին պատկերներ | |
---|---|
Եկեղեցին 2014 թվականին | |
Տարածքի մուտքը | |
Եկեղեցու տեսքը ցանկապատով |
Ստեֆանիդինոդար գյուղում առաջին տաճարի կառուցման ստույգ տարեթիվը հայտնի չէ, այն կառուցվել է մոտավորապես 1870-ական թվականներին։ Եկեղեցին եղել է փայտե, երեք գմբեթով և զանգակատնով։ Եկեղեցու տարածքում գտնվել է աղյուսե պահակատուն, որտեղ կերակրել և ապաստան են տվել աղքատներին[2]։
Վերապրելով 1917 թվականի հոկտեմբերյան հեղափոխությունը և Քաղաքացիական պատերազմը, տաճարն ավերվել է 1930-ական թվականների երկրորդ կեսին։ Եկեղեցու նոր պատմությունը սկսվել է ԽՍՀՄ փլուզումից հետո։ Գյուղի հավատացյալներին տրամադրվել է մի տուն, որը վերածվել է աղոթքի տան։
2009 թվականին հիմնադրվել և օծվել է հուշաքարը, և սկսվել է փայտե եկեղեցու կառուցումը։ Գյուղի բնակիչներին օգնություն է ցուցաբերել կազակական զորական «Դոնի Մեծ զորք» ընկերության ատաման Վիկտոր Վոդոլացկին, որը ծնվել է այս գյուղում։ Տաճարը կառուցվել է երեք տարում, այն օծել է Ռոստովի և Նովոչերկասկի մետրոպոլիտ Մերկուրին[3]։
Քահանան է երեց Սերգեյ Ալեքսանդրովիչ Վասիլևը[4]։
Ներկայումս տաճարում գործում է կիրակնօրյա դպրոց, «Սպաս» դպրոցում ընթանում են մարտական արվեստի մարզումներ։ 2016 թվականի հուլիսին տաճարի տարածքում բացվել է մանկական ռազմահայրենասիրական հավաք[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Церковь Рождества Пресвятой Богородицы (Стефанидинодар)
- ↑ История прихода
- ↑ Церковь Рождества Пресвятой Богородицы
- ↑ «Иерей Васильев Сергей Александрович». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 15-ին.
- ↑ «На территории храма Рождества Пресвятой Богородицы с. Стефанидинодар Азовского района состоялось открытие военно-патриотических сборов». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 15-ին.