Սուրբ Աստվածածնի ծննդյան եկեղեցի
| Սուրբ Աստվածածնի ծննդյան եկեղեցի | |
|---|---|
| Հիմնական տվյալներ | |
| Տեսակ | ուղղափառ տաճար և ճարտարապետական ժառանգության հուշարձան |
| Երկիր | |
| Տեղագրություն | Chotyniec? |
| Դավանանք | կաթոլիկություն |
| Թեմ | Archeparchy of Przemyśl–Warsaw (Ukrainian Greek Catholic Church)? |
| Հիմնական ամսաթվերը | 1671 և 1615 |
| Մասն է | Լեհաստանի և Ուկրաինայի կարպատյան շրջանի փայտե եկեղեցիներ և Q134475947? |
| Ժառանգության կարգավիճակ | ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս և անշարժ հուշարձան |
| Անվանված | Մարիամ Աստվածածնի ծնունդ |
| Հիմնադրված | 1671 և 1615 |
| Մակերես | 0,67 հեկտար, 4,34 հեկտար |
![]() | |
![]() | |
| 49°57′11″N 23°00′09″E / 49.953°N 23.0026°E | |
Սուրբ Աստվածածնի ծննդյան եկեղեցի (լեհ.՝ Cerkiew Narodzenia Przenajświętszej Bogurodzicy), հունա-կաթոլիկական եկեղեցու փայտե տաճար։ Կառուցվել է 1671 թվականին Լեհաստանի Պոդկարպատսկի վոեվոդության Յարոսլավսկի պովյատի Խոտինեց գյուղում։
2013 թվականի հունիսի 21-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կոմիտեի 37-րդ նստաշրջանում, որ անցկացվել է Կամբոջայում, Սուրբ Աստվածածնի ծննդյան եկեղեցին Լեհաստանի և Ուկրաինայի կարպատյան շրջանի այլ փայտե եկեղեցիների հետ միասին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում[1][2]։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եկեղեցու կառուցման մասին առաջին փաստագրական հիշատակումը թվագրվում է 1671 թվականով[3]։ Եկեղեցու նախնական շենքն ունեցել է երկու կամ երեք գմբեթներ թմբուկների վրա։ Գավթի վրա եղել է Ավետման մատուռը հետ արտաքին սրահներով։ Եկեղեցին բազմիցս վերակառուցվել է, մասնավորապես 1733, 1858 և 1925 թվականներին։
Եկեղեցին Լեհաստանում գործող հունա-կաթոլիկական մի քանի տաճարներից մեկն է, որոնք կանգուն են մնացել պատերազմից հետո և խուսափել հետպատերազմյան ոչնչացումից, որը կապված էր բնակչության տեղահանության հետ։ 1947 թվականին ուկրաինացիների արտաքսումից հետո այն փակել են, իսկ հետո հանձնել կաթոլիկ եկեղեցուն։ 1980-ական թվականներին այն կրկին փակվել է խարխուլ վիճակում գտնվելու պատճառով։ 1990 թվականին տաճարը հանձնվել է սկզբնական տերերին՝ հունա-կաթոլիկական համայնքին։ 1991-1994 թվականներին եկեղեցին ամբողջությամբ վերանորոգվել է ծխականների ուժերով։
Եկեղեցին առանձնանում է շինության ինքնատիպությամբ և ներդաշնակությամբ։ Փայտե տաճարը կազմված է երեք մասից․ մեջտեղում զոհասեղանն է, նեֆը, բաբինեցը և գավիթը։ Թմբուկների վրա տեղադրված գմբեթներն ութանկյուն են։ Նախասրահի տանիքը երկթեք է։ Բաբինեցը եռահարկ է, երկու զոհասեղաններով։ Եկեղեցու օրիգինալ զանգակատունն ավերվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, և 1993 թվականին ավելացվել է 17-րդ դարի զանգակատունը Տորկի գյուղից։ Ինտերիերում պահպանվել են 1735 և 1772 թվականների սրբապատկերներ, մասնավորապես՝ Վերջին դատաստանը ներկայացնող սրբապատկերը նեֆի հարավային պատին։ Տարիներ շարունակ լքված լինելու պատճառով սրբապատկերների մի մասը ոչնչացել է, բայց մնացել է նոր վերանորոգված իկոնոստասը, որը հավանաբար ստեղծվել է 1671 թվականին Մարիամ Աստվածածնի հրաշագործ սրբապատկերի հետ միասին։ Կա նաև սրբապատկեր Սուրբ Նիկողայոսի պատկերով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Дерев’яні церкви Карпат внесли до Списку всесвітньої спадщини ЮНЕСКО
- ↑ Карпатські церкви стали спадщиною ЮНЕСКО // Українська правда / Історична правда. — Неділя, 23 червня 2013
- ↑ «CHOTYNIEC - parafia p.w. Narodzenia NMP - Dekanat Przemyski». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.

