Սուրբ Աստվածածնի Վերափոխման եկեղեցի (Կուրգան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Աստվածածնի Վերափոխման եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Աստվածածնի Վերափոխման եկեղեցի
ռուս.՝ Церковь Успения Пресвятой Богородицы
Հիմնական տվյալներ
Տեսակտաճար
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՏեղագրությունԿուրգան (Ազովի շրջան) և Ազովի շրջան
ԹեմՌոստովի և Նովոչերկասկի թեմ
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ
Ճարտարապետական ոճէկլեկտիզմ և էկլեկտիկ ճարտարապետություն
Առաջին հիշատակում1909
Քարտեզ
Քարտեզ
 Old Believers church of Dormition of the Mother of God in Azovsky Վիքիպահեստում

Սուրբ Աստվածածնի Վերափոխման եկեղեցի (Վերափոխման տաճար) (ռուս.՝ Церковь Успения Пресвятой Богородицы; Успенский храм), ուղղափառ տաճար Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Ազովի շրջանի Կուրգան գյուղում։ Տաճարը ենթարկվում է Ռուս Ուղղափառ եկեղեցու Մոսկվայի պատրիարքարանի Ռոստովի և Նովոչերկասկի թեմին։ Օծվել է ուղղափառ և կաթոլիկ եկեղեցիների կողմից նշվող Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնի պատվին։

Հասցեն՝ Ռոստովի մարզ, Ազովի շրջան, գյուղ Կուրգան, Դոնսկայա փողոց, 177կ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Աստվածածնի Վերափոխման եկեղեցու մասին առաջին հիշատակումը վերաբերում է 1909 թվականին։ Հենց այդ թվականին էլ տաճարն օծվել է։ Խորհրդային կարգերի հաստատումից հետո տաճարը չի փակվել և չի ավերվել, և այնտեղ շարունակվել են ծիսակատարությունները։ Եկեղեցին կանգուն է մնացել նաև Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին և ակտիվորեն գործել է մինչև 20-րդ դարի 50-ական թվականները։ 1960 թվականին, երբ Խորհրդային Միության ղեկավար Նիկիտա Խրուշչովի օրոք վերսկսվեցին եկեղեցու հետապնդումները, տաճարը փակվեց։ Սակայն եկեղեցու շենքը դատարկ մնաց ոչ երկար. սկզբում այն վերածվեց հացահատկի պահեստի, այնուհետև, երբ հարևան գյուղում ստեղծվեց «Լենինի անվան ձկնաբուծական կոլտնտեսությունը», այս և մերձակա գյուղերի բնակիչների համար տաճարի շենքում կազմակերպվեց գյուղական ակումբ։ Ակումբի գործունեությունը դադարելուց հետո եկեղեցու շենքը կրկին վերածվեց պահեստի[1]։

Ռուս Ուղղափառ եկեղեցուն հանձնելու պահին տաճարի շենքը գտնվում էր սարսափելի վիճակում։ 2014 թվականից այնտեղ իրականացվում են վերականգնման աշխատանքներ[2]։ Այժմ եկեղեցուն կից գործում է կիրակնօրյա դպրոց[1]։

2016 թվականի ապրիլին ժամանակավոր զանգակատան վրա տեղադրվեցին նոր զանգեր, և երկարատև ընդմիջումից հետո շրջակայքում լսվեց զանգերի ղողանջը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Храм Успения Пресвятой Богородицы, х.Курган Рост. области. «История храма - Храм Успения Пресвятой Богородицы, х.Курган Рост. области». hram-uspeniya.ru. Վերցված է 2017 թ․ փետրվարի 16-ին.
  2. «Курган|Церковь Успения Пресвятой Богородицы» (ռուսերեն). sobory.ru. Վերցված է 2017 թ․ փետրվարի 16-ին.