Սուրբ Աստվածածին եկեղեցի (Վերին Արտաշատ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Աստվածածին եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Աստվածածին եկեղեցի
Սուրբ Աստվածածին եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի և մշակութային արժեք
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունՎերին Արտաշատ[1]
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԹեմԱրարատյան թեմ
Ներկա վիճակգործող
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան Հայաստանում[1]
ԱնվանվածՄարիամ Աստվածածին
Ճարտարապետական ոճհայկական ճարտարապետություն
 St Mary Church, Verin Artashat Վիքիպահեստում

Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի, Հայ առաքելական եկեղեցի Հայաստանի Արարատի մարզի Վերին Արտաշատ գյուղում։ Ընդգրկված է Վերին Արտաշատի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 19-րդ դարում։ Խորհրդային շրջանում եկեղեցին եղել է պահեստ, ակումբ, գրադարան։ 2007 թվականին եկեղեցին վերանորոգվել է բարերար Արմեն Մանուկյանի աջակցությամբ[2]։

Եկեղեցու մուտքի մոտ կա հուշաքար՝ նվիրված 1988 թվականի երկրաշարժի զոհերին։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցին կառուցված է կարմիր սրբատաշ տուֆից, տանիքը երկթեք է, ունի երեք կամարակապ պատուհաններ։ Եկեղեցին կանգնեցված է երկաստիճան որմնախարիսխի վրա, ավարտվում է պարզ քիվով։ Ունի ուղղանկյուն հատակագիծ, կիսաշրջան խորան՝ կից ավանդատներով, երկու մուտք՝ արևմտյան և հարավային[3]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. Սուրբ Հարության տոնը Վերին Արտաշատում
  3. «Գյուղ Վերին Արտաշատ, Սուրբ Աստվածածին եկեղեցի». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 18-ին.