Սուրբ Աստվածածին եկեղեցի (Վեդի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Աստվածածին եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Աստվածածին եկեղեցի
Սուրբ Աստվածածին եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունՎեդի
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԹեմԱրարատյան Հայրապետական թեմ
Օծման թվական2000
Ներկա վիճակգործող
Ճարտարապետական ոճհայկական ճարտարապետություն
 Saint Holy Mother of God Church, Vedi Վիքիպահեստում

Սուրբ Աստվածածին եկեղեցի, Հայ առաքելական եկեղեցի Հայաստանի Արարատի մարզի Վեդի քաղաքում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեդիում հին, կիսաքանդ մատուռ կար, որի տեղում կառուցվել է Սուրբ Աստվածածին եկեղեցին։ Օծման արարողությունը տեղի է ունեցել 2001 թվականին՝ Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի կողմից, կառուցման բարերարներն են Էդգար և Կոլյա Շաբոյանները։

Սուրբ Աստվածածնի եկեղեցին կարմիր տուֆակերտ կառույց է, ունի մեկ ավագ խորան, զույգ ավանդատուն, մկրտության ավազան, եկեղեցին լուսավորվում է 10 փոքրիկ լուսամուտների և երկու ջահերի շնորհիվ։ Եկեղեցին չունի զանգակատուն։

Եկեղեցու բակում կա 7-րդ դարի խաչքար և Վանաշեն համայնքի կողմից նվիրաբերված խաչքար[1]։

Եկեղեցու հոգևոր հովիվն է Տեր Հովակիմ քահանա Հարությունյանը[2][3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]