Սուրբ Աստվածածին եկեղեցի (Վարդենիս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Աստվածածին եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Աստվածածին եկեղեցի
Church of the Holy Mother of God, Vardenis.jpg
Սուրբ Աստվածածին եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունԳեղարքունիքի մարզ[1]
ԴավանանքՀայաստանեայց Առաքելական Եկեղեցի
ԹեմԳեղարքունիքի թեմ
Օծման թվական1903-1912
Ներկա վիճակգործող
Կազմված էԳերեզմանոց
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան Հայաստանում[1]
ԱնվանվածՄարիամ Աստվածածին
Ճարտարապետական ոճՀայկական

Սուրբ Աստվածածին եկեղեցի, Հայ առաքելական եկեղեցի Հայաստանի Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում։ Ընդգրկված է Վարդենիսի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցված է 1902-1912 թվականներին ըստ երևույթին՝ ավելի հին ժամանակներից գոյություն ունեցած եկեղեցու տեղում։ Եկեղեցու հատակագիծը խաչաձև է, գմբեթը՝ սլացիկ։ Գմբեթի թմբուկի վրա կան երկարավուն լուսամուտներ։ Կառուցված է գունագեղ և սրբատաշ բազալտով, ունի 3 կամարակապ դռներ։

Բակում կան գերեզմաններ, գեղազարդ խաչքարեր, ու տապանաքարեր (15–18–րդ դար)։ Այստեղ մինչև 19-րդ դարի վերջերը պահվել են մի քանի ձեռագիր ու հին տպագիր գրքեր։ Եկեղեցու բակում թաղված են ժամանակագիր Հովհաննես Ծարեցին (16-րդ դ) և Սարգիս Վարդապետը[2][3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Garni.jpg Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձան, օբյեկտ № 5.5/4