Սուրբ Աստվածածին եկեղեցի (Ջուղա)
Սուրբ Աստվածածին եկեղեցի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | Ուղղանկյուն հատակագծով եկեղեցի |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Ջուղա, Ջուղայի շրջան |
Տարածաշրջան | Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն |
Դավանանք | Հայ առաքելական |
Հոգևոր կարգավիճակ | Չգործող |
Ներկա վիճակ | Ավերված |
Ժառանգության կարգավիճակ | Ոչ |
Ճարտարապետական ոճ | Հայկական |
Հիմնադրված | 12-րդ դար |
Շինանյութ | Ճեղքված քարեր |
Սուրբ Աստվածածին եկեղեցի, հայկական առաքելական եկեղեցի ներկայիս Ադրբեջանի Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Ջուղայի շրջանի վարչական կենտրոն հանդիսացող Ջուղա քաղաքում[1][2]։ Ներկայում ամբողջությամբ ավերված է[3]։
Տեղադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Եկեղեցին կառուցվել է Ջուղա քաղաքի արևելյան կողմում՝ անմիջապես քաղաքը շրջափակող պարսպի մոտ, բարձր բլրանման ապառաժի վրա[1]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սուրբ Աստվածածին եկեղեցին հիմնադրվել է 12-ից 13-րդ դարերում[1][2]։ 16-րդ դարի վերջերին եկեղեցում վերանորոգման աշխատանքներ են իրականացվել[1]։
Ճարտարապետական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]
Եկեղեցի[խմբագրել | խմբագրել կոդը]
Սուրբ Աստվածածին եկեղեցին ուներ ուղղանկյուն հատակագիծ, զույգ ավանդատներ և արևելյան կողմում աբսիդ։ Շինության հյուսիսային և արևելյան պատերը շարված էին բնական ժայռերի վրա։ Շարվածքը հիմնականում ճեղքված քարերից է իրականացվել։ Եկեղեցու ներքին տարածքը ծեփապատ էր[1]։
Եկեղեցու ներսի հարդարանքում՝ ավանդատների և բեմի շարվածքներում, տեղադրված են եղել Սահակին, Մինասին, Խերամին և այլ ջուղայեցիներին հիշատակող խաչքարեր։
Արդեն խորհրդային տարիներին եկեղեցու արևմտյան, հարավ-արևելյան կողմերում կանգնեցված մի շարք խաչքարեր տեղահան էին արված[1]։
Պարիսպ[խմբագրել | խմբագրել կոդը]
Սուրբ Աստվածածին եկեղեցին չորս կողմերից շրջափակված էր բավականին բարձր և ամուր պարսպով։ Այն հուշարձանին փոքրիկ բերդի տպավորություն էր հաղորդում[1]։
Գերեզմանատուն[խմբագրել | խմբագրել կոդը]
Եկեղեցին ուներ իր գերեզմանոցը, որը գտնվում էր փոքր ինչ հեռու՝ նրա հարավ-արևմտյան կողմում, փոքր բլրակի արևմտյան լանջի վրա։ Այն իրենից ներկայացնում էր շուրջ 60 խաչքարերով և այլ տապանաքարերով գերեզմանատուն։ Խաչքարերը թվագրվում էին 16-ից 17-րդ դարերով։ Արդեն խորհրդային տարիներին խաչքարերը կիսով չափ ընկած կամ հողի մեջ թաղված էին։ Գերեզմանոցում գտնված տապանաքարերն ու խաչքարերը կարևոր տեղեկություններ են հաողրդել Ջուղա քաղաքի անցյալի մասին[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Արգամ Այվազյան, Ջուղա, «Սովետական գրող» հրատարակչություն, Երևան - 1984 թվական, էջ 31-32։
- ↑ 2,0 2,1 «Սամվել Կարապետյան, Նախիջևան քարտեզագիրք, Երևան, 2012 թվական, էջ 24։»։ Արխիվացված է օրիգինալից 2021-10-28-ին։ Վերցված է 2020-04-16
- ↑ «Նախիջեւանում հայկական հուշարձանները վանդալիզմի են ենթարկվում» (արխիվացված)։