Սուրբ Աստվածածին եկեղեցի (Նորատուս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Աստվածածին եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Աստվածածին եկեղեցի (Նորատուս)
-Նորատուս, Սուրբ Աստվածածին եկեղեցի.jpg
Հիմնական տվյալներ
ՏեսակԵկեղեցի
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունՆորատուս
ԴավանանքՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Հոգևոր կարգավիճակգործող
Ներկա վիճակկանգուն
Հիմնադրված9-րդ դար

Սուրբ Աստվածածին եկեղեցի (Նորատուս)[1], Հայ առաքելական եկեղեցի, գտնվում է Գեղարքունիքի մարզի Գավառի տարածաշրջանի Նորատուս գյուղում, կառուցվել է 9-րդ դարում Սահակ Սյունեցի իշխանի նախաձեռնությամբ։ Եկեղեցին սրբատաշ է, ունեցել է մեծ քարերով կառուցված գմբեթավոր սրահ, բայց տարիների ընթացքում փլուզվել է, սակայն Ալաշկերտից ներգաղթողներն այն ծածկել են գերաններով։

Եկեղեցու բակում կան բազմաթիվ խաչքարեր, որոնցից ամենահինը թվագրվում է 996 թվականով, որն այժմ գտնվում է Հայաստանի պատմության թանգարանում։ Եկեղեցու շրջակայքում կա 9-17-րդ դարերի գերեզմանոց, որտեղ նաև կան տարբեր դարերի պատկանող շուրջ 43 խաչքարեր։

Վերանորոգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին վերանորոգման աշխատանքները իրականացվել են 1974-1975 թվականներին։ Երկրորդ անգամ վերանորոգման աշխատանքները սկսել են 2011-2012 թվականներին[2]։ Եկեղեցին այժմ գործում է[3]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեղարքունիքի մարզի եկեղեցիների ցանկ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. hushardzantest։ «ԵԿԵՂԵՑԻ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ»։ Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության (am-AM)։ Վերցված է 2021-06-13 
  2. «Վերականգնվում է Նորատուսի Սուրբ Աստվածածին եկեղեցին»։ armenpress.am (հայերեն)։ Վերցված է 2021-06-13 
  3. «Բացվեց եւ վերաօծվեց Նորատուսի Սուրբ Աստվածածին վերականգնված եկեղեցին - Գեղարքունիքի մարզպետարան»։ gegharkunik.mtad.am։ Վերցված է 2021-06-13