Սուրբ Աստվածածին եկեղեցի (Նիկոսիա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Աստվածածին եկեղեցի
Տեսակեկեղեցի
Երկիր Կիպրոս
ՏեղագրությունՆիկոսիա
Ճարտարապետական ոճհայկական ճարտարապետություն
Հիմնադրված է13-րդ դար
Քարտեզ
Քարտեզ

Սուրբ Աստվածածին եկեղեցի, 13-րդ դարի եկեղեցի։ Ներկայումս հայ առաքելական եկեղեցուն պատկանող չգործող եկեղեցիներից է, գտնվում է Նիկոսիայի թուրքական հատվածում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբում Սուրբ Աստվածածին եկեղեցի հանդիսացել է 13-րդ դարում հիմնված նույնանուն վանական համալիրի մի մասը։ Ենթադրվում է, որ հայկական եկեղեցու և վանական համալիրի տեղում եղել է 8-րդ դարի եկեղեցի՝ կառուցված Կույս Մարիամի անվան բենեդիկտյան աբբայության համար[1]։

Վանական համալիրը Երուսաղեմի անկումից հետո համարվել է գլխավոր սրբավայրը։ Չնայած վանական համալիրը սկզբում լատինական ծիսակատարությունների համար է նախատեսված եղել, սակայն միանձնուհիների մեծ մասը հայեր են եղել։ 1263 թվականից վանական համալիրի մայրապետը եղել է Կիլիկիայի հայ թագուհի Եֆիմիան։ Ավերվել է ուժեղ երկրաշարժից։ 1308 թվականին վանական համալիրը վերակառուցել է Կիպրոսի արքա Հենրի II Լուզինյանը։ Նույն թվականին վանական համալիրի մայրապետ է դարձել Եֆիմիայի հարազատ քույրը Կիլիկիայի հայ թագուհի Մարիան[2]։ Քանի որ միանձնուհիներից շատերը ծագումով հայեր են եղել, վանական համալիրը հայ առաքելական եկեղեցու իրավազորության տիրույթում է հայտնվել մինչև 1504 թվականը[3]։ 1570 թվականին՝ օսմանյան թուրքերի կողմից կղզին գրավելուց հետո, վանական համալիրը մնացել է հայկական եկեղեցու կառավարման տիրույթում[4]։

Եկեղեցին տեղակայված է եղել Նիկոսիայի հայկական թաղամասի կենտրոնում։ 1963 թվականին հունաթուրքական բախման արդյունքում քաղաքը, ինչպես նաև ամբողջ կղզին, բաժանվել է հունական և թուրքական շրջանների։ Հայկական թաղամասը՝ վանական համալիրի հետ միասին, հայտնվել է քաղաքի թուրքական հատվածում, ինչի արդյունքում հայերը ստիպված են եղել լքել իրենց բնակության վայրերը և հեռանալ կղզուց կամ անցնել կղզու հունական հատվածը։ Նիկոսիայի հայ համայնքի առջև՝ եկեղեցու կորստից հետո[5], անհրաժեշտւթյուն է առաջացել կառուցելու նոր եկեղեցի։ 1981 թվականին «Նարեկ» հայկական դպրոցի հարևանությամբ կառուցվել է նոր եկեղեցի, որը, ի հիշատակ հին եկեղեցու, անվանվել է Սուրբ Աստվածածին եկեղեցի[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Serhat İNCİRLİ (2011 թ․ հոկտեմբերի 9). «Ya diğerleri?». KIBRIS.(չաշխատող հղում)
  2. Charles Cawley. «Lords of the Mountains, Kings of (Cilician) Armenia (Family of Rupen)». Medieval Lands. Foundation of Medieval Genealogy. Վերցված է 2013 թ․ ապրիլի 7-ին.
  3. Hadjilyra, Alexander-Michael (2009 թ․ մայիս). «Booklet on the Armenians of Cyprus». Kalaydjian Foundation. Վերցված է 2010 թ․ մայիսի 16-ին.
  4. Dickran Kouymjian. «The Holy Mother of God Armenian Church in Famagusta» (PDF). armenianstudies.csufresno.edu. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 26-ին.
  5. 5,0 5,1 «CYPRUS ARMENIANS-GIBRAHAYER». сайт кипрской армянской общины.