Սուրբ Աստվածածին եկեղեցի (Մրգաշատ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Աստվածածին եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Աստվածածին եկեղեցի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | Հայաստան |
Տեղագրություն | Մրգաշատ |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Հիմնական ամսաթվերը | 19-րդ դար |
Ճարտարապետական ոճ | հայկական ճարտարապետություն |
Հիմնադրված | 19-րդ դար |
17 մետր | |
Երկարություն | 33 մետր |
Լայնություն | 17 մետր |
Սուրբ Աստվածածին եկեղեցի[1], Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի, գտնվում է Հայաստանի Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղում, կառուցվել է 19-րդ դարում։
Մրգաշատ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 1865 թվականին, որից հետո՝ 1903 թվականին օծվել է։ Եկեղեցու կառուցման տեղում նախկինում եղել է մատուռ։
Եկեղեցին բազիլիկ տիպի կառույց է, հողածածկ տանիքով, կառուցված է սև և դեղին տուֆ տեսակի քարից, նրա չափսերն են (33 x 17) մետր։ Եկեղեցուն կից եղել է նաև դպրոց։
Խորհրդային անաստվածության տարիներին մասնավորապես 1937 թվականից մինչև 1980 թվականը եկեղեցին վերածված է եղել ցորենի պահեստի։
2007 թվականին սկսվեց եկեղեցու վերանորոգումը։ Վերանորոգման աշխատանքներին իրենց աջակցությունը ցուցաբերեցին բարերարներ Տեր և Տիկին Մազմանյանները, որոնց միջնորդեց Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը։ Սակայն վերանորոգման աշխատանքները դադարեցին ֆինանսական խնդիրների պատճառով, որից հետո եկեղեցուն իրենց աջակցությունը ցուցաբերեցին Խլղաթյան եղբայրները, Կարեն Մրկրչյանը և համայնքապետը, որի արդյունքում էլ ավարտվեց եկեղեցու վերանորոգման աշխատանքները։
2011 թվականի հոկտեմբերի 15-ին եկեղեցին վերաօծվեց ձեռամբ թեմի առաջնորդ Տ. Սիոն եպիսկոպոս Ադամյանի։
Եկեղեցու առաջին վանահայրն է եղել Տ. Գարեգին քահանան։ 2012 թվականից մինչև 2016 թվականը հոգևոր հովիվն էր Տ. Կորյուն աբեղա Առաքելյանը, իսկ 2018 թվականին նշանակվել Տ. Սահակ քհն. Մարտիրոսյանը։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Էջը Արմավիրի մարզպետարանի կայքում (չաշխատող հղում)
- Համայնքի ղեկավարի Էջը Արմավիրի մարզպետարանի կայքում(չաշխատող հղում)
- Արմավիրի մարզի եկեղեցիների և վանքերի ցանկ
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Մրգաշատի Սուրբ Աստվածածին եկեղեցի». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 24-ին.