Սուրբ Աստվածածին եկեղեցի (Թառաթումբ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Աստվածածին եկեղեցի
Հիմնական տվյալներ
ՏեսակԵկեղեցի
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունՀայաստան Հայաստան Վայոց Ձորի մարզ
ՏարածաշրջանԵղեգնաձոր
Հոգևոր կարգավիճակՉի գործում
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան Հայաստանում[1]
Ճարտարապետական ոճՀայկական

Սուրբ Աստվածածին եկեղեցի[2] գտնվում է Վայոց Ձորի մարզի Թառաթումբ գյուղում[3]։ Եղեգնաձոր քաղաքից ուղիղ գծով 15,8 կմ հյուսիս-արևմուտքում է գտնվում Թառաթումբ գյուղը։ Այն ծովի մակարդակից 1635-1685 մետր բարձր է։ Գյուղում և նրա սահմաններում պահպանվել են 1896 թվականին հիմնովին վերակառուցված եկեղեցին, միջնադարյան խաչքարաշատ գերեզմանոը և մի քանի խաչքար պարունակող Մարտոյի խաչ հնավայրը։

1895 թվականին Թառաթումբում հիշվում է Սբ. Աստվածածին անվամբ ծխական եկեղեցի[4], սակայ արդեն 1925 թվականին նույն («քարեա, հոյակապ») եկեղեցին վկայվել է Սբ. Հովհաննես անվամբ։ Սրանից հետևում է՝ նշյալ տարիների միջակայքում եկեղեցում կատարվել են կարևոր նորոգություններ, որից հետո էլ այն վերաօծվել է և վերանվանվել։ Այս հարցը պարզում է հյուսիսային ճակատից բացված մուտքի բարավորին փորագրված երկտող արձանագրությունը. «Ս(ուր)բ Օվանէս եկեղ(ե)ցի թվին ՌՅԽԵ-1896 ամի։

Սբ. Հովհաննես կամ Սբ. Աստվածածաինեկեղեցին գտնվում է գյուղի երկու մեծ թաղերն իրարից բաժանող ձորակի աջ կողմում՝ հյուսիսահայաց լանջին (ծովի մակարդակից 1619 մետր)։ Ունի եռանավ բազիլիկ հորինվածք (արտաքին չափերն են՝ 17,3×9,7 մետր)։ Երկթեք ծածկի ներքո առնված տանիքը հենված է քառակուսի կտրվածքով երկու զույգ սյուների և որմնասյուների վրա հանգչող կիսաշրջան թաղակիր կամարներին։ Արևելյան կողմում ունի կիսաշրջան եզրագծով ավագ խորան և ուղղանկյուն հատակագծով երկու ավանդատուն։ Բացի հյուսիսային ճակատից բացված գլխավոր մուտքից՝ երկրորդական մի մուտք էլ առկա է արևմտյան ճակատում։ Լուսավորությունն ապահովել են 6 լուսամուտները, որոնցից 3-ը բացված են արևելյան, 2-ը՝ հյուսիսային և 1-ը՝ արևմտյան ճակատներից։

Կառուցված է անմշակ, կիսամշակ և սրբատաշ քարով։ Վերջիններս գործածված են կառույցի առավել պատասխանատու հատվածներում (սյուներ, որմնասյուներ, թաղակիր կամարներ, անկյունաքարեր)։ Որմերում ագուցված են միջնադարյան գեղաքանդակ մի քանի խաչքարեր։ Դրանցից արձանագիր է միայն մեկը՝ ՋՀԱ (1522) թվականից, որն էլ եկեղեցու կառուցման ժամանակ հարմարեցվել է որպես հյուսիսային ավանդատան մուտքի բարավոր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. Petrosyan, Astghik (2013 թ․ դեկտեմբերի 1). «Կանանց հասարակական-քաղաքական մասնակցության գործընթացը հհ-ում և Հասարակական կարծրատիպերի դինամիկան». WISDOM. 1 (1): 95. doi:10.24234/wisdom.v1i1.18. ISSN 1829-3824.
  3. «Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկ». 2020 թ․ փետրվարի 29. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  4. «Թառաթումբի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկ (Վայոց ձորի մարզ)». 2016 թ․ ապրիլի 16. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ս. Կարապետյան, Աղնջաձոր, Թառաթումբ, Քարագլուխ, Սալլի գյուղերի պատմական հուշարձանները, էջ 10-11։