Սուրբ Աստվածածին եկեղեցի (Արևշատ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Աստվածածին եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Աստվածածին եկեղեցի
Սուրբ Աստվածածին եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակկրոնական կառույց
ԵրկիրՀայաստան Հայաստան
Օծման թվական2006, հուլիսի 23
Ներկա վիճակգործող
ՃարտարապետԴավիթ Քերթմենջյան
Ճարտարապետական ոճՀայկական

Սուրբ Աստվածածին եկեղեցի, Հայ առաքելական եկեղեցի Հայաստանի Արարատի մարզի Արևշատ գյուղում։ Ընդգրկված է Արևշատի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արարատի մարզի Արևշատ գյուղի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին և բակում տեղադրված խաչքարը օծվել են 2006 թվականի հուլիսի 23-ին՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության՝ Վարդավառի տոնին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի կողմից[1]։

Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին կառուցվել է նախկին համանուն եկեղեցու ավերակների վրա։ Գյուղի հին բազիլիկ եկեղեցին կառուցվել էր դեռևս 1890-ական թվականներին, այնուհետև վերակառուցվել ու օծվել 1903 թվականին։ 1937 թվականին, անհատի պաշտամունքի տարիներին, եկեղեցին փակվել էր և աստիճանաբար խոնարհվել։

Եկեղեցու բարերարը ծնունդով արևշատցի Սամվել Դավթյանն է։ 2005 թվականին ճարտարապետ Դավիթ Քերթմենջյանի նախագծով կարճ ժամանակամիջոցում կառուցվել են գմբեթավոր եկեղեցին՝ իր զանգակատնով[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]