Սուրբ Աստվածածին եկեղեցի (Շիրակավան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Աստվածածին եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունՇիրակավան
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԹեմՇիրակի թեմ
Հիմնական ամսաթվերըհունիսի 4, 2016
Հիմնադրվածհունիսի 4, 2016

Սուրբ Աստվածածին եկեղեցի, հայ առաքելական եկեղեցի Շիրակի մարզի Շիրակավան գյուղում[1]։ Եկեղեցու հիմնարկեքը կատարվել է 2015 թվականի հունիսին, իսկ կառուցումն ավարտին է հասել 2016 թվականի հունիսի 4-ին[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1820 թվականից գյուղը ունեցել է եկեղեցի, որը սակայն Ախուրյանի ջրամբարի կառուցման հետևանքով մնացել է ջրի տակ։ Տեղացիների պատմելով երկար տարիներ ջրի տակից վառ լույս էր արձակվում, հենց նույն տեղից, որտեղ եկեղեցու խորանն էր[3]։ Տարիների ընթացքում 17-րդ դարի եկեղեցու քարերը դուրս են բերվել ջրից՝ նոր եկեղեցի կառուցելու նպատակով, սակայն երկար տարիներ չի հաջողվել այն կառուցել։ Այդ քարերի մասն օգտագործվել է նոր եկեղեցու շինարարության ժամանակ։ Եկեղեցու շինարարությունը հովանավորել են ծնունդով շիրակավանցի մոսկվաբնակ Թավրիզյան եղբայրները[1][4]։

Կառույց[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցին միանավ բազիլիկ կառույց է՝ արևմտյան մուտքի մոտ կից զանգակատնով։ Զանգակատունը կառուցված է կարմիր տուֆով, իսկ բուն եկեղեցին՝ սև և կարմիր տուֆերով, հիմքում օգտագործվել են Ախուրյանի ջրամբարի տակ մնացած 17-րդ դարի եկեղեցու քարերը։ Խորանի աբսիդը կիսաշրջանաձև է, երկու կողմերում ունի ավանդատներ։ Եկեղեցու արևմտյան մուտքի երկու կողմերին ունի մեկական լուսամուտ, հարավային և հյուսիսային պատերին՝ երեքական լուսամուտներ։

Եկեղեցին հարուստ է որմնանկարներով։ Խորանում բեմաքարի մոտ երկու հրեշտակների որմնանկարներ են, իսկ նրանցից վերև պատկերված է Հիսուս Քրիստոսը։ Արևմտյան մուտքի երկու կողմերում պատկերված են քրիստոնեությունը Հայաստան բերած երկու առաքյալները՝ Բարդուղիմեոսը ու Թադևոսը։

Սուրբ Աստվածածին եկեղեցու որմնանկարների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստորև ներկայացվում է Շիրակավանի Սուրբ աստվածածին եկեղեցու որմնանկերի ցանկը։

# Պատկեր Անուն Լրացուցիչ տվյալներ
1 Բարդուղիմեոս առաքյալ Սուրբ Բարդուղիմեոս Պատկերված է արևմտյան մուտքից հարավ։
2 Թադեոս առաքյալ Սուրբ Թադեոս Պատկերված է արևմտյան մուտքից հյուսիս։
3 Ավետում Քարոզ Պատկերված է հյուսիսային պատին։
4 Մկրտություն Մկրտություն Պատկերված է հյուսիսային պատին։
5 Տիրամայրը Հիսուսը գրկին Մարիամ Աստվածածինը մանուկ Հիսուս Քրիստոսը գրկին Պատկերված է հարավային պատին։
6 Հիսուս Քրիստոս Հիսուս Քրիստոս Պատկերված է խորանի կիսաշրջանաձև աբսիդի ճակատին։
7 Հրեշտակներ Հրեշտակներ Պատկերված է խորանի կիսաշրջանաձև աբսիդին։
8 Զարդանախշ Զարդանախշ Պատկերված է արևելյան պատին՝ խորանից հյուսիս։
9 Զարդանախշ Զարդանախշ Պատկերված է արևելյան պատին՝ խորանից հարավ։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Շիրակավան համայնքում բացվեց «Սուրբ Աստվածածին» եկեղեցին».
  2. «Շիրակավան գյուղում օծվել է նորակառույց Ս. Աստվածածին եկեղեցին».
  3. «Լույս արձակող եկեղեցին».
  4. «Սահմանամերձ Շիրակավանն արդեն եկեղեցի ունի».