Սուրբ Աստվածածին եկեղեցին (Դալարի)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Աստվածածին եկեղեցի (այլ կիրառումներ)
Եկեղեցի Սուրբ Աստվածածին (Դալար) | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | Եկեղեցի, գմբեթավոր |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Դալար[1] և Արարատի մարզ |
Դավանանք | ![]() |
Հոգևոր կարգավիճակ | գործող |
Ներկա վիճակ | Կանգուն |
Ժառանգության կարգավիճակ | մշակութային հուշարձան Հայաստանում[1] |
Անվանված | Մարիամ Աստվածածին |
Ճարտարապետական ոճ | եռանավ բազիլիկ |
Հիմնադրված | 1890 |
Սուրբ Աստվածածին եկեղեցի[2], Հայ առաքելական եկեղեցի, որը կառուցվել է 1890 թվականին և նորոգվել 1894 թվականին, գտնվում է Արարատի մարզի Դալար գյուղի կենտրոնական մասում։
Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Եկեղեցին ուղղանկյուն հատակագծով, եռանավ բազիլիկ կառույց է, երկու կողմերին կից ունի ավանդատներ, իսկ արևելյան կողմում՝ կիսաշրջան խորան։ Եկեղեցու կառուցման համար օգտագործվել է կարմիր և սև սրբատաշ տուֆ։ Ունի երկու մուտք՝ մեկը՝ հարավային, իսկ մյուս՝ արևմտյան ճակատներում։ Մուտքերը փայտյա են, դռներին քանդակված են Սուրբ Մարիամը՝ մանուկը գրկին, Հայոց այբուբենը, Սիսն ու Մասիսը, Արարատյան դաշտի բերքն ու բարիքը։ Գլխավոր մուտքի վերևում կա երկու զանգ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ hushardzantest։ «Ս. ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ»։ Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության (am-AM)։ Վերցված է 2021-06-11