Սուրբ Աջ վանք
| Սուրբ Աջ վանք | |
|---|---|
| Հիմնական տվյալներ | |
| Տեսակ | մշակութային արժեք |
| Երկիր | |
| Տեղագրություն | Կոտայքի մարզ, Հրազդան |
| Հասցե | Աղբյուրակ թաղամասից 3-4 կմ հս-ամ, անտառի մեջ[1] |
| Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
| Թեմ | Արարատյան Հայրապետական թեմ |
| Հիմնական ամսաթվերը | 10-րդ դար |
| Ներկա վիճակ | վերականգնված |
| Կազմված է | Սուրբ Ստեփանոս եկեղեցի և Գերեզմանոց |
| Ժառանգության կարգավիճակ | մշակութային հուշարձան Հայաստանում[1] |
| Ճարտարապետական ոճ | հայկական ճարտարապետություն |
| Կառուցման ավարտ | 10-14-րդ դարեր |
| Հիմնադրված | 10-րդ դար |
![]() | |
![]() | |
Սուրբ Ստեփանոս, գտնվում է Հայաստանի Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Աղբյուրակ թաղամասից 3-4 կմ հս-արմ, անտառի մեջ։ Հայտնի է նաև Սուրբ Աջ վանքը անվամբ։ Հաշվառված է Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում (6.1/60)[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատմվում է, որ ուխտավորներից մի կին ամեն կիրակի գնում էր վանքի ավերակների մոտ և աղոթում։ Մի անգամ երբ կինը, որն արդեն հղի էր, հերթական անգամ գնում էր աղոթելու, տապից ուշագնաց է լինում։ Աստված տեսնելով այդ իր աջ ձեռք համարվող Գաբրիել Հրեշտակապետին հրամայում է, որ նա իջնի երկնքից և օգնի հղի կնոջ։ Գաբրիել հրեշտակապետը կատարում է Աստծո խոսքը և իջնում է վանք։ Նա իր աջ ձեռքը դնում է գետնին և այնտեղ աճում է մի հաստաբուն ծառ, որի ճյուղերը տարածվում են չորս կողմով ու իր ստվերի մեջ է առնում ամբողջ վանքը։ Այստեղից էլ առաջացել է վանքի Սուրբ Աջ անվանումը։ Ցավոք վանքի վերանորգմանը խանգարելու պատճառով ծառը հատվել է։
Ճարտարապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եկեղեցի
[խմբագրել | խմբագրել կոդը]Վանական համալիրից պահպանվել է եկեղեցին կիսավեր վիճակում։ Այժմ եկեղեցին գտնվում է վերականգման փուլում։ Ցավոք վանքի պատերի բեկորների մեծ մասը չեն պահպանվել, այդ պատճառով էլ շինարարները օգտագործում են նոր քարեր։ Այն կառուցված է եղել սրբատաշ քարերով։ Միանավ սրահ է եղել։ Ներսից ունի երկու աղոթատուն, որոնց մուտքի ճակատին քանդակված են հրաշագեղ խաչաքանդակներ։ Առանձնահատուկ է այն փաստը, որ եկեղեցում բացակայում է խորանը։ Բացի աղոթատների մուտքի ճակատին քանդակված խաչաքանդակներից, եկեղեցու ներսում ևս առկա են մի քանի խաչաքանդակներ, որոնցից մեկը նման է հրեական խաչի։ Ճարտարապետական գլուխգործոց է եկեղեցու դուռը, որը իրենից ներկայացնում գալարներով զարդաքանդակված սյուներ։
Խաչքար
[խմբագրել | խմբագրել կոդը]Վանքի համալիրի տարածքում գտնվում է մեկ խաչքար, որը հենած է վանքի պատին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սուրբ Աջ վանք կատեգորիայում։ |
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ստեփան Մելիք-Բախշյան - «Հայոց պաշտամունքային վայրեր», Երևան, «ԵՊՀ հրատարակչություն», 2009 — 3, էջեր 3 — 432 + 10 էջ ներդիր էջ. — 500 հատ։

