Սուրբ Աննա եկեղեցի (Աղավնատուն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Աննա եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Աննա եկեղեցի
St Anna, Aghavnatun, Armavir.jpg
Հիմնական տվյալներ
ՏեսակԵկեղեցի
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունՀայաստան Հայաստան Արմավիրի մարզ, Աղավնատուն
ԴավանանքՀայաստանեայց Առաքելական Եկեղեցի
ԹեմԱրմավիրի թեմ
Հոգևոր կարգավիճակԳործող
Ներկա վիճակԿանգուն
Ճարտարապետական ոճՀայկական
Կառուցման ավարտ2012, հոկտեմբերի 21

Սուրբ Աննա եկեղեցի, Հայ Առաքելական եկեղեցի Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Աննա եկեղեցին բացվել է 2012 թվականի հոկտեմբերի 21-ին։ Եկեղեցու օծման արարողությունը կատարել է Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանը Արմավիրի թեմի հոգևոր դասի մասնակցությամբ։ Եկեղեցու օծմանը ներկա են գտնվել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, եկեղեցու բարերար՝ մոսկվաբնակ Վահան Ավագյանը՝ իր ընտանիքի հետ, Ազգային ժողովի պատգամավորներ, համայնքապետ Աշոտ Գրիգորյանը, հարակից համայնքների ղեկավարները, համագյուղացիներ, թեմի եկեղեցասեր երիտասարդաց միությունների անդամներ, բազմաթիվ ուխտավորներ։

2012 թվականի հոկտեմբերի 20-ին Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանի նախագահությամբ կատարվել է «Դռնբացէքի» արարողություն և օծվել են եկեղեցու 12 սյուները։ Հոկտեմբերի 21-ին Սրբազան Հայրը Սրբալույս մյուռոնով օծել է Սուրբ Սեղանը, Սուրբ Խորանի սյուները՝ չորս Ավետարանիչների անուններով, և Մկրտության ավազանը[1]։

Սուրբ Աննա եկեղեցու բակում տեղադրվել են 17 խաչքարեր, որոնց հեղինակը քանդակագործ Ռուբեն Նալբանդյանն է (խաչքարերը ստեղծել է որդու և եղբայրների հետ)[2]։

Եկեղեցին կառուցվել է բարերար Վահան Ավագյանի կողմից։ Եկեղեցու շինարարն է Գագիկ Գրիգորյանը։

St Anna, Aghavnatun, Armavir, 2.jpg

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]