Սուրբ Աղոթիկի վանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սուրբ Աղոթիկի վանք
Հիմնական տվյալներ
Տեսակվանք
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ՏեղագրությունԿայսերիի մարզ

Սուրբ Աղոթիկի վանք, վանք Կեսարիա քաղաքից մոտ 15—17 կմ հյսւսիս-արևելք, Ավետիք կամ Աղոթիկ գեղադիր ձորի հյսւսիսային լանջին։ Կառուցման և կործանման թթ. անհայտ են։ Մինչև նորագույն ժամանակները պահպանվում էին վանքի պարիսպների, եկեղեցու և ներքին շենքերի հիմքերը մեծամեծ քարերով։ Վանքի մոտ կան վիմափոր այրեր, մի քանի եկեղեցիների ավերակներ, որոնցից մեկը բնակիչները կոչում էին Ճգնարան։ Վերջինիս մոտ նկատվել են այրված աճյունների մնացորդներ, իսկ մեկի կափարիչի վրա կան նշանագրեր։ Այդ աճյունները ենթադրաբար վերագրում են նախաքրիստոնեական ժամանակներին։ Վանքից ներքև, նույն ձորում բխում է մի հորդաբուխ աղբյուր, որին տեղացի հայ, հույն և թուրք բնակիչները կոչել են Հայաթ կամ Էոմյուրսո[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 186 — 992 էջ։