Անդրեյ Սուրայկին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Սուրայկին Անդրեյից)
Անդրեյ Սուրայկին
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝գեղասահորդ
Երկիր՝ ԽՍՀՄ և  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ՝հոկտեմբերի 20, 1948(1948-10-20)
Ծննդավայր՝Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահվան ամսաթիվ՝սեպտեմբերի 28, 1996(1996-09-28) (47 տարեկան)
Մահվան վայր՝Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան

Անդրեյ Ալեքսանդրովիչ Սուրայկին (ռուս.՝ Андрей Александрович Сурайкин, հոկտեմբերի 20, 1948(1948-10-20), Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - սեպտեմբերի 28, 1996(1996-09-28), Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան), խորհրդային գեղասահորդ, հանդես է եկել զուգասահքով։ Լյուդմիլա Սմիռնովայի հետ զուգասահքով 1972 թվականին Սապորոյում կայացած ձմեռային օլիմպիական խաղերին դարձել է արծաթե մեդալակիր, աշխարհի առաջնության եռակի արծաթե մեդալակիր, Եվրոպայի առաջնության եռակի արծաթե մեդալակիր։ Սպորտի ԽՍՀՄ վաստակավոր վարպետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեղասահքով սկսել է զբաղվել 1957 թվականից։ Հանդես է եկել որպես «Սպարտակի» (Լենինգրադ) մարզիկ։ Մարզիչը եղել է Վիկտոր Կուդրյավցևը։ 1968 թվականին ԽՍՀՄ հավաքականի կազմում էր։ Ավարտել է Լենինգրադի Հերցենի անվան պետական մանկավարժական ինստիտուտը։

Սմիռնովա-Սուրայկին զույգի բաժանումից հետո Անդրեյը փորձում էր հանդես գալ Նատալյա Օվչիննիկովայի հետ, բայց բաց են թողնում 1973 թվականի ԽՍՀՄ չեմպիոնատը, իսկ 1974 թվականի 4-րդ հորիզոնականը զբաղեցնելուց հետո զույգը բաժանվեց։ Անդրեյ Սուրայկինը փորձել է ելույթ ունենալ Իրինա Անդրիկինայի հետ, 1975 թվականին Սամարայում մասնակցել է «Դինամոյի» մրցաշարին, սակայն ոչինչ չստացվեց։

Կարիերայի ավարտից հետո աշխատել է որպես մարզիչ։ Նրա առաջին սաներն էին Լարիսա Սելեզնյովան, Օլեգ Մակարովը[1] և Անդրեյ Բուշկովը։ Որպես մարզիչ 90-ականների սկզբներին աշխատել է Չեխոսլովակիայում, ԱՄՆ-ում և Ֆինլանդիայում։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Շքանշան «Աշխատանքային խիզախության համար» (03.03.1972)

Ցուցադրումների արդյունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սմիրնովայի հետ

Մրցումներ 1969—1970 1970—1971 1971—1972
Ձմեռային խաղեր 2
Աշխարհի առաջնություններ 2 2 2
Եվրոպայի առաջնություններ 2 2 2
ԽՍՀՄ առաջնություններ 2 2
Մրցաշար «Московские Новости» 2 1 2
Ձմեռային ունիվերսադա 1

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]