Սուվորովի տնակ (Ակսայ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուվորովի տնակ
Տեսակթանգարան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԱկսայ
ՎայրՌոստովի մարզ
Հիմնադրվել է1979
Քարտեզ
Քարտեզ

Սուվորովի տնակ (ռուս.՝ Домик Суворова), երկհարկանի շենք, որը գտնվում է Ռոստովի մարզի Ակսայ քաղաքում։ Սուվորովի տնակը թանգարան է և համարվում է տեղական նշանակության տեսարժանություն, քանի որ 1783-1784 թվականների ձմռանը այստեղ է բնակվել ռուս մեծանուն զորահրամանատար Ալեքսանդր Վասիլևիչ Սուվորովը։

Հասցեն` Ռոստովի մարզ, քաղաք Ակսայ, Գուլաևի փողոց, 110։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղացի բարեկեցիկ կազակ Ռուդուխայի տունը, որը պահպանվել է XVII դարի սկզբից և որը կարելի է համարել Ակսայ քաղաքի ամենահին շինությունը, 1773-1774 թվականներին դարձավ ռուս անվանի զորահրամանատար Ալեքսանդր Վասիլևիչ Սուվորովի ձմեռային կացարանը[1]։

1948 թվականին Ակսայի ռազմապատմական թանգարանը բացվեց որպես դպրոցական թանգարան։ Թանգարանի կայացման գործին մասնակցել են հայտնի մանկական բանաստեղծ Սամուիլ Մարշակը և գրող Ալեքսանդր Սկրիպովը[2]։

1979 թվականը կարելի է համարել թանգարանի հիմնադրման տարի։ Ներկայումս թանգարանին պատկանում է 7 շենք` XVII - XX դարերի պատմության և մշակույթի հուշարձաններ, որոնք կապված են Ակսայում Ռուսաստանի բազմաթիվ ականավոր գործիչների գտնվելու հետ[3]։ Թանգարանային համալիրի տարածքը ավելի քան 180 հեկտար է, որտեղ մինչ օրս պահպանվել է ավելի քան 100 հնադարյան հուշարձան։ Թանգարանի կազմում են 112 հեկտար մակերեսով արգելոցային տարածքը և երեք պահպանվող գոտիներ` Ռատնոյե բնասահմանավայրը Պայծառակերպության եկեղեցու և գերեզմանոցի հետ, Մոնաստիրսկոյե բնասահմանավայրը և Աննայի ամրոցը։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Домик А.В. Суворова в Аксае, Ростовская область | ДомОтдыха.ru». www.domotdiha.ru. Վերցված է 2017 թ․ ապրիլի 14-ին.
  2. «Домик Суворова - Правительство Ростовской области» (ռուսերեն). www.donland.ru. Վերցված է 2017 թ․ ապրիլի 14-ին.
  3. «Достопримечательности Аксайского района» (ռուսերեն). www.aksayland.ru. Վերցված է 2017 թ․ ապրիլի 14-ին.