Սուս (քաղաք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Սուս (այլ կիրառումներ)
Քաղաք
Սուս
արաբ․՝ سوسة‎‎‎‎
Դրոշ Զինանշան
Flag commune Sousse.svg Logo commune Sousse.svg

Sussaport.jpg
Կոորդինատներ: 35°50′0″ հս․ լ. 10°38′0″ ավ. ե. / 35.83333° հս․. լ. 10.63333° ավ. ե. / 35.83333; 10.63333
Երկիր Թունիս Թունիս
Ենթարկում վարչկենտրոն
Վիլայեթ Սուս
Մակերես 45±0 կմ²
ԲԾՄ 2 մետր
Բնակչություն 173 047[1] մարդ (2004)
Ագլոմերացիա 432 171
Փոստային ինդեքսներ 4000
Պաշտոնական կայք commune-sousse.gov.tn
##Սուս (քաղաք) (Թունիս)
Red pog.png

Սուս (արաբ․՝ سوسة‎‎‎‎, ֆր.՝ Sousse), քաղաք[2][3] Թունիսի նույնանուն վիլայեթում։ Ըստ 2004 թվականի Թունիսում անցկացված մարդահամարի տվյալների, քաղաքի բնակչությունը կազմում է 173 047 մարդ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջնադարյան պարիսպներ Սուս քաղաքում

Աղբյուրները վկայում են, որ Սուս քաղաքը եղել է հնագույն բնակավայր։ Այն համարվել է առաջին իշխանություններից մեկը՝ որը առաջացել էր Աֆրիկայում և Կարթագենի թագավորության հենակետերից մեկը[4]:

Պունիկյան պատերազմների ժամանակահատվածում քաղաքը եղել է Հռոմեական Կայսրության կազմում և նրա քաղաքացիները եղել են Հռոմի քաղաքացի։ Մարկոս Տրայանոսը քաղաքը դարձրել է ինքնավար շրջան։ Այնուհետև Դիոկղետիանոսի օրենքի համաձայն, այս քաղաքը դառնում է վարչական կենտրոն Հռոմեական Կայսրության կազմում։

Հուստինիանոս կայսրը քաղաքը անվանափոխել է և իր անունով այն կոչել Հուստինիանոպոլ: Հռոմեական կայսրության անկումից հետո քաղաքի հաջորդ տերերը դարձան արաբները։

Արաբական նվաճումների շրջանում քաղաքում վերացվեց հունական մշակույթի նմուշները և քաղաքը անվանափոխվելով կոչվեց Սուս։ Այն եղել է Արաբական խալիֆայության կարևորագույն նավահանգիստներից մեկը։ Այստեղից էին կատարվում Արաբական պետության միջերկրածովյան կարևոր ուղևորափոխադրումները։

19-րդ դարում ֆրանսիացիները տապալելով տեղի արաբական կառավարությանը դառնում են Թունիսի տերը։ Քաղաքը ևս անցնում է Ֆրանսիայի տիրապետության ներքո։ Քաղաքը հատկապես հարուստ է ճարտարապետական հուշարձաններով և այլ կառույցներով։

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Office de la marine marchande et des ports (Tunisia)։ «Port de Sousse» (ֆրանսերեն) 
  2. Sousse (Municipalité)։ «Portail officiel de la municipalité de Sousse» (ֆրանսերեն) 
  3. Sousse (Municipalité)։ «Portail officiel de la municipalité de Sousse > Découvrir Sousse > Histoire et Patrimoine» (ֆրանսերեն)  > 'Sousse Patrimoine Mondial de l'humanité' and 'Sousse dans l'histoire'
  4. Interactive Virtual Tour of Sousse