Սուս (Թունիս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Սուսեից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուս (այլ կիրառումներ)
Քաղաք
Սուս
արաբ․՝ سوسة‎‎‎‎
Դրոշ Զինանշան

ԵրկիրԹունիս Թունիս
Ենթարկումվարչկենտրոն
Վիլայեթ Սուս
Մակերես45 կմ²
ԲԾՄ2 մետր
Բնակչություն173 047[1] մարդ (2004)
Ագլոմերացիա432 171
Փոստային դասիչ4000
Պաշտոնական կայքcommune-sousse.gov.tn
Սուս (Թունիս) (Թունիս)##
Սուս (Թունիս) (Թունիս)

Սուս (արաբ․՝ سوسة‎‎‎‎, ֆր.՝ Sousse), քաղաք[2][3] Թունիսի նույնանուն վիլայեթում։ Ըստ 2004 թվականի Թունիսում անցկացված մարդահամարի տվյալների, քաղաքի բնակչությունը կազմում է 173 047 մարդ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջնադարյան պարիսպներ Սուս քաղաքում

Աղբյուրները վկայում են, որ Սուս քաղաքը եղել է հնագույն բնակավայր։ Այն համարվել է առաջին իշխանություններից մեկը՝ որը առաջացել էր Աֆրիկայում և Կարթագենի թագավորության հենակետերից մեկը[4]։

Պունիկյան պատերազմների ժամանակահատվածում քաղաքը եղել է Հռոմեական Կայսրության կազմում և նրա քաղաքացիները եղել են Հռոմի քաղաքացի։ Մարկոս Տրայանոսը քաղաքը դարձրել է ինքնավար շրջան։ Այնուհետև Դիոկղետիանոսի օրենքի համաձայն, այս քաղաքը դառնում է վարչական կենտրոն Հռոմեական Կայսրության կազմում։

Հուստինիանոս կայսրը քաղաքը անվանափոխել է և իր անունով այն կոչել Հուստինիանոպոլ։ Հռոմեական կայսրության անկումից հետո քաղաքի հաջորդ տերերը դարձան արաբները։

Արաբական նվաճումների շրջանում քաղաքում վերացվեց հունական մշակույթի նմուշները և քաղաքը անվանափոխվելով կոչվեց Սուս։ Այն եղել է Արաբական խալիֆայության կարևորագույն նավահանգիստներից մեկը։ Այստեղից էին կատարվում Արաբական պետության միջերկրածովյան կարևոր ուղևորափոխադրումները։

19-րդ դարում ֆրանսիացիները տապալելով տեղի արաբական կառավարությանը դառնում են Թունիսի տերը։ Քաղաքը ևս անցնում է Ֆրանսիայի տիրապետության ներքո։ Քաղաքը հատկապես հարուստ է ճարտարապետական հուշարձաններով և այլ կառույցներով։

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Office de la marine marchande et des ports (Tunisia). «Port de Sousse» (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 28-ին.
  2. Sousse (Municipalité). «Portail officiel de la municipalité de Sousse» (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 28-ին.
  3. Sousse (Municipalité). «Portail officiel de la municipalité de Sousse > Découvrir Sousse > Histoire et Patrimoine» (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 28-ին. > 'Sousse Patrimoine Mondial de l'humanité' and 'Sousse dans l'histoire'
  4. «Interactive Virtual Tour of Sousse». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 28-ին.