Սուսաննա Բաղդասարյան (դերասանուհի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուսաննա Բաղդասարյան
Ծնվել էդեկտեմբերի 15, 1968(1968-12-15) (55 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԵղիշե Չարենցի անվան թիվ 67 դպրոց (1984) և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1988)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունդերասանուհի

Սուսաննա Սուրենի Բաղդասարյան (դեկտեմբերի 15, 1968(1968-12-15), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասանուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է դեկտեմբերի 15-ին, Երևանում։ 1974-1984 թվականներին սովորել է Երևանի Եղիշե Չարենցի անվան թիվ 67 դպրոցում։ 1984-1988 թվականներին ուսանել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում[1] (Ալեքսանդր Քոչարյանի արվեստանոց)։

Առաջին անգամ կապույտ էկրանին հայտնվել է 9 տարեկանում (Էքզյուպերի՝ «500 միլիոն զանգակ», ռեժ.՝ Ա. Բայաթյան), թատրոնում՝ 14 տարեկանից (Օստրովսկու՝ «Գարնանը կվերադառնամ», ռեժ.՝ Ե. Ղազանչյան)։ Ներկայացումներով հանդես է եկել Իրանում, Թուրքիայում, Բուլղարիայում, Լեհաստանում, Մակեդոնիայում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում։ Խաղացել է Պատանի հանդիսատեսի թատրոնում, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում, Էդգար Էլբակյանի անվան «Օրիոն» թատրոնում, Երևանի Մհեր Մկրտչյան արտիստական թատրոնում։

Թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստաթատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հեռուստասերիալ «Կարմիր բլուր» - Լորետա / ռեժ.՝ Գ. Սարգսյան
  • Հեռուստասերիալ «Կախվածություն» - Լարիսա / ռեժ.՝ Ռ. Հովհաննիսյան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ПУТЬ ДОМОЙ СУСАННЫ БАГДАСАРЯН». golosarmenii.am. Վերցված է 2018 թ․ հունիսի 24-ին.
  2. ««ԱՐՄՄՈՆՈ- 2016»-Ի ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ԴՐՍՈՒՄ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ԳՐԱՆՑԵԼ». ARMMONO.com - International festeval (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 24-ին.