Սուսանա Ալեքսանդր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սուսանա Ալեքսանդր
Susana Alexander01.jpg
Ծնվել էհուլիսի 3, 1943(1943-07-03)[1] (76 տարեկան)
ԾննդավայրՄեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
ԿրթությունՄեքսիկայի ազգային ինքնավար համալսարան
ՔաղաքացիությունFlag of Mexico.svg Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Մասնագիտությունդերասան
ռեժիսոր
հեռուստահաղորդավար
պրոդյուսեր
թարգմանիչ
մանկավարժ
պարող
Ծնողներմայր՝ Brigitte Alexander?

Սուսանա Ալեքսանդր (իսպ.՝ Susana Alexander, հուլիսի 3, 1943(1943-07-03)[1], Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ), մեքսիկացի դերասան, հեռուստահաղորդավար, ռեժիսոր, պրոդյուսեր, թարգմանիչ, մանկավարժ և պարող[2], TVyNovelas մրցանակի դափնեկիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուսանա Ալեքսանդրը ծնվել է Մեխիկոյում, Ալֆրեդո Ալեքսանդր-Կատզի և Բրիջիդա Կոֆման Ռոզենստեյնի ընտանիքում[3], Գերմանիայի հրեա էմմիգրանտներ, որոնք հեռացել էին Եվրոպայից Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Սուսանայի մայրը՝ Բրիջիդա Ալեքսանդրը, մեքսիկական հեռուստանովելների նախաձեռնողներից է, նա առաջինն էր, որ գրեց ու նկարահանեց առաջին մեքսիկական հեռուստանովելը՝ Los ángeles de la calle (Փողոցի հրեշտակները, 1952)[4]:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասնագիտական կարիերան սկսել է 1950 թվականին որպես հեռուստահաղորդավար[2], որպես դերասանուհի սկսել է Yo, el mujeriego (Ես, կնամոլս, 1963) ֆիլմով՝ խաղալով Անտոնինո Ագիլարի դերը։ 1968 թվականին Chucho el Roto հեռուստանովելում մարմնավորել է Կարոլինա դե Ֆրիզակի կերպարը։ Խաղացել է նաև La vida de Chucho el Roto (1970), Yo soy Chucho el Roto (1970), Los amores de Chucho el Roto (1970), El inolvidable Chucho el Roto (1971) ֆիլմերում։ Գլխավոր դեր է մարմնավորել El bueno para nada կոմեդիայում (1973)։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Yo, el mujeriego (Ես, կնամոլս, 1963)
  • El bueno para nada (Անպետքություն, 1973)
  • Gaby: A True Story (Գաբի. իրական պատմություն, 1987)

Հեռուստահաղորդումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Sheena, Queen of the Jungle (Շինա, ջունգլիի թագուհին, 1955–1956)
  • Chucho el Roto (1968)
  • Intriga (Ինտրիգ, 1968)
  • Mañana será otro día (Վաղը այլ օր կլինի, 1976)
  • Cuando llega el amor (Երբ գալիս է սերը, 1990)
  • Más allá del puente (կամրջից այն կողմ, 1994)
  • El amor no es como lo pintan (Սերն այն չէ, ինչ երևում է, 2000–2001)
  • Súbete a mi moto (Նստեք իմ հեծանիվը, 2002)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Person Profile // Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 «Archivo de telenovelas - Biografía de Susana Alexander»։ Վերցված է սեպտեմբերի 21, 2012 
  3. «Brigida Kauffmann Rosenstein - Mexico, Distrito Federal, Civil Registration»։ FamilySearch։ Վերցված է հոկտեմբերի 28, 2014 
  4. «Murió la madre de la actriz Susana Alexander»։ El Siglo de Torreón։ մայիսի 11, 1995։ Վերցված է հոկտեմբերի 28, 2014