Սուռու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Սուռու
էստ․՝ Suru
ԵրկիրԷստոնիա Էստոնիա
ՆահանգFlag of et-Harju maakond.svg Հարյումաա
ՇրջանԿուուսալու
Մակերես41,11 կմ²
Բնակչություն5 մարդ (2015)
Ժամային գոտիUTC+2, ամառը UTC+3
Ավտոմոբիլային կոդM
Թվային իդենտիֆիկատոր7809
##Սուռու (Էստոնիա)
Red pog.png

Սուռու (էստ․՝ Suru), գյուղ Էստոնիայի Հարյումաա նահանգի Կուուսալու շրջանում։ 2015 թվականի տվյալներով գյուղում բնակվում էր 5 մարդ[1]։

Սուռու գյուղի միջով է հոսում Վալգե գետը[2], որը համարվում է բնապահպանական օբյեկտ։ Գետի արևելյան մասում գտնվում է Էստոնիայի զինված ուժերին պատկանող կենտրոնական պոլիգոնի մի մասը[3], իսկ արևմտյան մասում՝ Պիհյա-Կիրվեմաա արգելոցի մի մասը[4]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախկինում ժամանակակից Սուռու գյուղի տարածքում գտնվում էր Սուռու ազնվականական դաստակերտ (գերմ.՝ Surro), որն առաջին անգամ հիշատակվել է 1541 թվականին[5][6]։ Սուռու դաստակերտը Կիհլվեռե դաստակերտից առանձնացվել ու որպես առանձին կալվածք ձևավորվել է 1780-ական թվականներին։ Տարբեր ժամանակներում դաստակերտը պատկանում էր տարբեր ազնվական ընտանիքներին՝ ֆոն Հելվիգներ գերմ.՝ von Helwig), ֆոն Բրեմեններ (von Bremen), Ստենբոկներ, ֆոն Նիեռոտներ (շվեդերեն՝ Grafen von Nieroth), ֆոն Տոլլեր (շվեդերեն՝ Toll), ֆոն Բրևեռններ (von Brevern), ֆոն Կլյուգեններ և Շտակելբերգներ (գերմ.՝ Stackelberg)[7]:

1950-ական թվականներին Սուռու գյուղի տարածքում ստեղծվել է բազմաֆունկցիոնալ ռազմական պոլիգոն։ Այստեղ անցկացվում էին տանկային զորքերի և հրետանու զորավարժություններ[3]։ Դաստակերտի հողերը անցել են պոլիգոնին 1952 թվականին, որից հետո դաստակերտի շինություներն ոչնչացվել են կամ իրենք են ավերվել[7]։ Ներկայումս պոլիգոնը պատկանում է Էստոնիայի զինված ուժերին։ Այստեղ է գտնվում Սուռու հրաձգարանը և Սուռու մարտավարական տեղանքը[3]։

1991 թվականին պոլիգոնի հողերի մի մասը վերածվել է Պիհյա-Կիրվեմաա արգելոցի, որի հյուսիսային հատվածը գտնվում է Սուռու գյուղի տարածքում[4]։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիկկյառվ լիճ

Հյուսիսում գյուղը սահմանակցում է Վալգեյիե, արևելքում և հարավ-արևելքում՝ Տիռեսկա, հարավ-արևմուտքում՝ Կոիտյեռվե, արևմուտքում՝ Սիգուլա և հյուսիս-արևմուտքում՝ Լիիապեկսի գյուղերի հետ[8]։

Գյուղի տարածքի միջով հոսում է Վալգե գետը[8]։

Հարավ-արևմուտքում գտնվում են երկու լճերի համակարգերը՝ Յարվի (էստ․՝ Järvi järved) և Պյուհամեեստե (էստ․՝ Pühameeste järved)։ Յարվի լճերի համակարգի մեջ մտնում են Սյագյարվ (էստ․՝ Sägjärv), Պյարնյարվ (էստ․՝ Pärnjärv) և Պիկկյառվ (էստ․՝ Pikkjärv) լճերը։ Պյուհամեեստե լճերի համակարգի մեջ են մտնում Լաիյարվ (էստ․՝ Laijärv) և Վյայկեյարվ (էստ․՝ Pühameeste Väikejärv) լճերը։ Կոիտյեռվե գյուղի հետ սահմանի և Սուռու ճահիճի մոտ գտնվում է Պիկկլաուգաս (էստ․՝ Pikklaugas) լիճը[8]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 2011 2012 2013 2014 2015
7 7 8 8 8 5[1]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Rahvastik» (էստոներեն)։ Kuusalu vald։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-02-ին։ Վերցված է 2015-03-23 
  2. «Valgejõgi hoiuala» (էստոներեն)։ Keskkonnaregister։ Վերցված է 2015-03-23 
  3. 3,0 3,1 3,2 «Kaitseväe keskpolügoon» (էստոներեն)։ Kaitsevägi։ Արխիվացված է օրիգինալից 2015-03-12-ին։ Վերցված է 2015-03-23 
  4. 4,0 4,1 «Põhja-Kõrvemaa looduskaitseala» (էստոներեն)։ Keskkonnaregister։ Վերցված է 2015-03-23 
  5. «Muinsuskaitseameti digiteeritud arhivaalid» (էստոներեն)։ Kultuurimälestiste riikliku registri andmebaas։ Վերցված է 2015-03-23 
  6. Eesti entsüklopeedia / Ülo Kaevats. — Таллин: Eesti Entsüklopeediakirjastus, 1996. — Т. 9. — С. 14. — 704 с. — ISBN 5-89900-047-3
  7. 7,0 7,1 «Suru mõis» (էստոներեն)։ esti mõisad։ Վերցված է 2015-03-23 
  8. 8,0 8,1 8,2 «Maainfo kardirakendus» (էստոներեն)։ Maa-amet։ Վերցված է 2015-03-23 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]