Սուպերֆեկունդացիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Սուպերֆեկունդացիա, նույն օվուլյացիայի ընթացքում երկու ձվաբջիջների բեղմնավորում՝ երկու արական սեռի ներկայացուցիչների սպերմատոզոիդներով, որի հետևանքով ծնվում են երկու առանձին բիոլոգիական հայրերով երկվորյակներ[1][2]: Սուպերֆեկունդացիա տերմինը ծագել է fecund բառից, որը նշանակում է պտղաբերություն: Հետերոհայրական սուպերֆեկունդացիան դա երկու առանձին ձվաբջիջների բեղմնավրումն է՝ երկու տարբեր հայրերի կողմից: Հոմոհայրական սուպերֆեկունդացիան դա երկու տարբեր ձվաբջիջների բեղմնավրումն է՝ նույն հոր կողմից, որն էլ բերում է դիզգոտային երկվորյակների ծննդին[3]: Մինչ հետերոհայրական սուպերֆեկունդացիան համարվում է ատիպիկ երկվորյակացման ձև, այդ երեխաները գենետիկորեն կիսով չափ համարվում են քույր և եղբայր: Սուպերֆեկունդացիան հազվադեպ է հանդիպում, այն կարող է առաջանալ սեռական հարաբերությունների առանձին դեպքերում և արհեստական բեղմնավորման ժամանակ[4]:

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուպերֆեկունդացիան տեղի է ունենում միևնույն ցիկլի ժամանակ՝ առաջին ձվաբջջի բեղմնավորումից մի քանի ժամ կամ օր հետո: Ձվաբջջիջների բեղմնավորման ժամանակահատվածը շատ փոքր է: Սպերմատոզոիդները կարող են 4-5 օր ապրել կնոջ մարմնում: Երբ սկսվում է օվուլյացիան՝ ձվաբջիջը մինչ ընկնելը դեռ 12-48 ժամ կենսունակ է: Այդպիսով, բեղմնավորման շրջանը կարող է տևել է 5-7 օր:

Օվուլյացիան սովորաբար դադարում է հղիության ժամանակ, որպեսզի կանխարգելվի այլ ձվաբջիջների բեղմնավորումը և ապահովվի լիարժեք հղիությունը: Այնուամենայնիվ, երբ բեղմնավորումից հետո ձվաբջիջը արտազատվում է՝ առաջանում է կրկնակի բեղմնավորման հնարավորություն, սակայն զարգմացման այլ շրջանում: Այդպիսի դեպքերը կոչվում են սուպերֆետացիա:

Հետերոհայրական սուպերֆեկունդացիան կաթնասունների մոտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետերոհայրական սուպերֆեկունդացիան շատ հաճախ է հանդիպում կենդանիների, օրինակ՝ կատուների և շների մոտ: Թափառող շները կարող են ծնել բազմաթիվ լակոտներ, որոնք ունեն տարբեր հայրեր: Չնայած մարդկանց մոտ դա շատ հազվադեպ է հանդիպում, այնուամենայնիվ գրանցվել են որոշ դեպքեր: Մի ուսումնասիրություն ցույց է տվել, որ դիզգոտ երկվորյակների շրջանում նման դեպքերի հաճախականությունը կազմում է 2.4%, ում ծնողների ստացան հայրական իրավունք[5]:

Սուպերֆեկունդացիայի գրանցված դեպքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

1982 թվականին ծնվեցին երկու տարբեր մաշկի գույնով երկվորյակներ, ովքեր, ինչպես հետագայում պարզվեց հետերոհայրական սուպերֆեկունդացիայի արդյունք են[6][4]:

1995 թվականին երիտասարդ ծնեց դիամնոտիկ մոնոխորիոնիկ երկվորյակների, ովքեր համարվում էին մոնոզիգոտ երկվորյակներ՝ մինչ ԴՆԹ թեստ կատարելը: Թեստը բացահայտեց, որ երկվորյակները տարբեր հայրերից են[3]:

2001 թվականին գրանցվել է ինքնակա մոնոհայրական սուպերֆեկունդացիայի դեպք, երբ կինը արտամարմնային բեղմնավորման կուրսեր անցնելուց հետո ծնեց 5 երեխա՝ երկու էմբրիոններով բեղմնավորվելուց հետո: Հետագա գենետիկ հետազոտությունները ցույց տվեցին, որ երկվորյակացումը էմբրիոնների կիսվելու հետևանք չէ և 5 երեխայի հայրն էլ նույն մարդն է[4][7]:

2016 թվականին, մի կին արտամարմնային բեղմնավորման կուրսերն անցնելուց հետո ծնեց 2 երեխա՝ մեկը գենետիկորեն չկապված իմպլանտացված էմբրիոնից, մյուսը՝ իր սեփակական ձվաբջջից և իր ամուսնու սպերմատոզոիդից[8]:

Մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունական դիացաբանությունում, Հերակլի երկվորյակը՝ Իֆիկլը, Զևսի որդին չէր (Հերակլի հայրը), այլ մահկանացու Ամֆիտրիոնինը: Մեկ այլ հին հունական լեգենդի համաձայն, Լեդան երկու սեռական զուգընկերից հղիացել էր չորս երեխայով՝ երկուսը (Կաստոր և Ելենա) Զևսից և մյուս երկուսը (Պոլիդևկ և Կլիտեմսետրա)՝ Տինդարեյից:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Worland Justin (May 8, 2015)։ «The Science of How Women Can Have Twins With 2 Different Fathers»։ Time։ Վերցված է March 23, 2017 
  2. «Public Education Pamphlets»։ sogc.org 
  3. 3,0 3,1 Ambach E, Parson W, Brezinka C (2000)։ «Superfecundation and dual paternity in a twin pregnancy ending with placental abruption»։ Journal of forensic sciences 45 (1): 181–3։ PMID 10641935 
  4. 4,0 4,1 4,2 McNamara Helen C., Kane Stefan C., Craig Jeffrey M., Short Roger V., Umstad Mark P. (2016)։ «A review of the mechanisms and evidence for typical and atypical twinning»։ American Journal of Obstetrics and Gynecology 214 (2): 172–91։ PMID 26548710։ doi:10.1016/j.ajog.2015.10.930 
  5. Wenk R. E., Houtz T, Brooks M, Chiafari F. A. (1992)։ «How frequent is heteropaternal superfecundation?»։ Acta geneticae medicae et gemellologiae 41 (1): 43–7։ PMID 1488855 
  6. https://www.scopus.com/record/display.uri?eid=2-s2.0-0020008620&origin=inward&txGid=F6227767DB3CDB724EA92EFC60A5A985.wsnAw8kcdt7IPYLO0V48gA%3a2Կաղապար:Full(չաշխատող հղում)
  7. Amsalem Hagai, Tsvieli Rimona, Zentner Bat Sheva, Yagel Simcha, Mitrani-Rosenbaum Stella, Hurwitz Arye (2001)։ «Monopaternal superfecundation of quintuplets after transfer of two embryos in an in vitro fertilization cycle»։ Fertility and Sterility 76 (3): 621–3։ PMID 11532493։ doi:10.1016/S0015-0282(01)01976-8 
  8. Susan Scutti (November 3, 2017)։ «Surrogate mom delivers two babies, one her own»։ CNN 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Lu H. L., Wang C. X., Wu F. Q., Li J. J. (1994)։ «Paternity identification in twins with different fathers»։ Journal of forensic sciences 39 (4): 1100–2։ PMID 8064269