Սուպերմարկետ (հեռուստասերիալ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուպերմարկետ
Изображение логотипа
Ժանրսիթքոմ և ԼԳԲՏ թեմայով հեռուստասերիալ
Երկիր ԱՄՆ
Լեզուանգլերեն
Գլխավոր
դերերում
Ամերիկա Ֆերերա, Բեն Ֆելդման, Lauren Ash?, Colton Dunn?, Նիկո Սանտոս, Nichole Sakura?, Mark McKinney? և Kaliko Kauahi?
Եթերաշրջանների քանակ6
Սերիաների քանակ113
Էկրաններին էնոյեմբերի 30, 2015-ից մարտի 25, 2021
ՀեռուստաալիքNBC
ԴիստրիբյուտորNBCUniversal Syndication Studios և Հուլու
Պաշտոնական կայքէջ

«Սուպերմարկետ» (անգլ.՝ Superstore), ամերիկյան սիթքոմ, որի պրեմիերան կայացել է NBC հեռուստաալիքով 2015 թվականի նոյեմբերի 30-ին։ Շոուն ստեղծվել է Ջասթին Սփիտցերի կողմից, ով նաև գործադիր պրոդյուսերն է։ Սերիալը պատմում է Սենթ Լուիսում (նահանգ Միսսուրի) գտնվող «Cloud 9» անվանմամբ հորինված սուպերմարկետի աշխատակիցների մի խմբի մասին։ 2016 թվականի փետրվարի 23-ին հեռուստաալիքը երկարաձգել է սերիալը մինչև երկրորդ եթերաշրջան, իսկ նույն տարվա սեպտեմբերի 23-ին երկրորդ եթերաշրջանի էպիզոդների քանակը ավելացվել է մինչև ստանդարտ 22-ը։

2016 թվականի օգոստոսի 19-ին էկրաններին է հայտնվել շոուի հատուկ էպիզոդ՝ նվիրված Ամառային օլիմպիական խաղերին Ռիո դե Ժանեյրոյում։ 2017 թվականի փետրվարի 14-ին սերիալը երկարաձգվել է մինչև երրորդ եթերաշրջան, որը կրկին կազմված 22 էպիզոդներից։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր դերակատարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ամերիկա Ֆերերա - Էմի Դուբանովսկի
  • Բեն Ֆելդման - Ջոնա
  • Լորեն Էշ - Դինա Ֆոքս
  • Կոլտոն Դան - Գարետ
  • Նիկո Սանտոս - Մաթեո Ֆերնանդո Ակուինո Լիվանագ
  • Նիկոլ Բլում - Շայեն Թայլեր Լի
  • Մարկ Մակկինի - Գլեն Սթյորգիս

Երկրորդական դերասանական անձնակազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ջոնի Պեմբերթոն - Բո Դերեկ Թոմփսոն
  • Կալօիկո Կաուախի - Սանդրա
  • Շոն Ուեյլեն - Սել
  • Ջոշ Լոուսոն - Տեյթ
  • Լինդա Փորթեր - Միրթլ

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մշակում և նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերիալը դարձել է այն երեք շոուներից մեկը, որոնք պատվիրել է NBC հեռուստաալիքը 2015 թվականի հունվարի 14-ին։ 2015 թվականի մայիսի 7-ին NBC-ն թույլատրել է ցուցադրել շոուն։ Սիթքոմը դարձել է Ռուբեն Ֆլեյշերի The District նոր ընկերության առաջին նախագիծը Universal-ի հետ կնքած երկամյա պայմանագրի շրջանակներում։ Ֆլեյշերը դարձել է պիլոտային էպիզոդի ռեժիսոր։

Քասթինգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լորեն Էշը դարձել է առաջին դերասանուհին, ով ստացել է դեր սերիալում 2015 թվականի փետրվարին[1]։ Նույն թվականի մարտին Շուտով դերասանական անձնակազմին միացել են նաև Կոլտոն Դանը, Մարկ Մակկինին, Նիկո Սանտոսը[2], Նիկոլ Բլումը[3] և Բեն Ֆելդմանը[4]։

2015 թվականի մարտի 16-ին Ամերիկա Ֆերերան ստացել է կնոջ գլխավոր դերը, ինչպես նաև դարձել է շոուի պրոդյուսեր։ Ֆերերան ստացել է մի քանի առաջարկություն՝ նկարահանվելու տարբեր հեռուստասերիալների պիլոտային էպիզոդներում, սակայն անհայտ պատճառներով նա բոլոր տրված առաջարկություններից հրաժարվել է[5]։

Քննադատների արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Metacritic-ում «Սուպերմարկետն» ունի 100-ից 57 միավոր, ինչը հիմնված է քննադատների 21%-ի արձագանքների վրա[6]։ Rotten Tomatoes կայքէջում հեռուստասերիալն ունի 52 միավոր՝ հիմնված քննադատների 23%-ի գնահատականների վրա։ Կայքէջի քննադատական համաձայնագրում ավում է՝ ««Սուպերմարկետն» ունի տաղանդավոր դերասանական անձնակազմ, սակայն ակնառու պոտենցիալը մռայլված է ինտոնացիոն խառը շարադրությամբ և թույլ ու սովորական սցենարով»[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Lauren Ash Joins NBC Pilot 'Superstore'; Christine Ko In CBS' 'The Half Of It'». Deadline.com. 2015 թ․ փետրվարի 20. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 16-ին.
  2. Petski, Denise (2015 թ․ մարտի 2). «Colton Dunn, Mark McKinney & Nico Santos Join NBC Pilot 'Superstore'». Deadline.com. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 16-ին.
  3. Petski, Denise (2015 թ․ մարտի 12). «NBC Pilots 'Heart Matters', 'Take It From Us', 'Superstore' Add To Casts"». Deadline.
  4. Andreeva, Nellie (2015 թ․ մարտի 13). «Ben Feldman To Topline NBC Comedy Pilot 'Superstore'». Deadline. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 31-ին.
  5. Goldberg, Lesley (2015 թ․ մարտի 16). «America Ferrera to Star in NBC Comedy 'Superstore'». The Hollywood Reporter.
  6. «Superstore - Season Reviews - Metacritic». 2015 թ․ դեկտեմբերի 1. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 1-ին.
  7. «Superstore - Season Reviews - Rotten Tomatoes». 2015 թ․ դեկտեմբերի 1. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 1-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]