Սուպերիզմ

Սուպերիզմ (իռլանդերեն՝ Súparachas), իռլանդական Մեծ Սովի ժամանակ տեղի ունեցած երևույթ։ Որոշ բողոքական աստվածաշնչային կազմակերպություններ դպրոցներ են բացել, որտեղ սովամահ երեխաներին կերակրել են՝ մի պայմանով, որ նրանք միաժամանակ պետք է ստանային բողոքական կրոնական կրթություն[1][2]։ Այդ գործելակերպը խորապես վրդովեցրել է կաթոլիկ ընտանիքներին, որոնք կանգնել են ընտրության առաջ՝ կամ փոխել իրենց հավատքը, կամ սովից մեռնել։ Նրանց, որոնք ուտելու դիմաց փոխել են հավատքը, անվանել են «սուպերներ», «ջամփերներ» կամ «քաթ բրիքներ»[3]։ Ասել են, որ նրանք «վերցրել են ապուրը»՝ հավատքը դավաճանելու իմաստով[4][5]։ Թեև սուպերիզմը շատ տարածված չէր, դրա մասին կարծրատիպը մնացել է իռլանդական ժողովրդական հիշողության մեջ՝ վարկաբեկելով նույնիսկ այն բողոքականներին, որոնք առանց կրոնափոխության փորձերի օգնություն են ցուցաբերել։ Սուպերիզմի մասին ասեկոսեները կարող էին վախեցնել սոված կաթոլիկներին՝ չգնալու ուտեստի կետեր՝ իրենց հավատքը չդավաճանելու համար[6][7]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սուպերիզմի մի օրինակ էր հովիվ Էդուարդ Նանգլը, որը 1830-ական թվականներին հիմնել է Աքիլի միսիոնական գաղութը։ Սովի տարիներին նա որոշել է կերակուր տրամադրել գաղութի աստվածաշնչական դպրոցների երեխաներին, ինչը մեծացրել է այդ դպրոցներում սովորելու ցանկություն ունեցողների թիվը։ Սա իր հերթին հանգեցրել է մեղադրանքների, թե իբր Նանգլը «հոգիներ է գնում»[8]։ Սակայն սուպերիզմը հազվադեպ էր այդքան պարզունակ եղել։ Ոչ բոլոր ոչ կաթոլիկներն են սննդի դիմաց կրոնափոխություն պահանջել։ Մի քանի անգլիկաններ, այդ թվում Դուբլինի անգլիկանի արքեպիսկոպոս Ռիչարդ Ուեյթլին, դատապարտել են այդ պրակտիկան։ Շատ անգլիկաններ հիմնել էին ճաշարաններ՝ առանց կրոնական քարոզչության, իսկ քվակերները, որոնց ճաշարանները միայն բարեգործական նպատակ են ունեցել, երբեք չեն կապվել սուպերիզմի հետ։ Դրա շնորհիվ նրանք մինչ օրս մեծ հարգանք են վայելում Իռլանդիայում, և շատ իռլանդացիներ հիշում են քվակերներին՝ ասելով. «Նրանք մեզ կերակրել են սովի ժամանակ»[1][9][10]։

Այն ժամանակ արձանագրված սուպերիստական պրակտիկաներից մեկն այն էր, որ ուրբաթ օրերին մսով ապուր են մատուցել՝ հակառակ կաթոլիկ հավատքի պահանջների, ըստ որի՝ ուրբաթ օրերին միս ուտել չէր կարելի[11]։
Սուպերները հաճախ արտաքսվել են իրենց համայնքից և կտրուկ դատապարտվել կաթոլիկ հոգևորականության կողմից։ Երբեմն բրիտանական զինվորները ստիպված են եղել պաշտպանել սուպերներին կաթոլիկներից[11]։
Տերմինի օգտագործումը զանգվածային սովից հետո
[խմբագրել | խմբագրել կոդը]Սուպերիզմի գաղափարը դարձել է սովի տարիների մասին գրված գեղարվեստական գրականության գլխավոր մոտիվներից մեկը։ Իռլանդական բանահյուսությունը և գրականությունը լի են սուպերիզմի պատկերումներով, ինչը կարող էր չափազանցել դրա իրական տարածվածությունը։ Բոուենն ու Ուելանը նշել են, որ սուպերիզմի վախը շատ իրական էր, և որ այդ պրակտիկան իսկապես տեղի է ունեցել։ Սակայն նրանք ընդգծել են, որ շատ քիչ փաստարկներ են եղել, որ լայն տարածում են ստացել։ Ուելանը պնդել է, որ 1840-ական թվականների բուռն մթնոլորտի պայմաններում ժամանակակից վկայությունները հնարավոր չէր ընդունել որպես անխախտ ճշմարտություն։ Սուպերիզմի պատմության շուրջ ձևավորվածը ավելի շատ ընկալում էր, քան իրականություն։ Սուպերների՝ սակավաթիվ իրական դեպքերից ծնված ժողովրդական միֆը հաճախ ստվերել է ժամանակի իսկապես անշահախնդիր բարեգործական օգնությունը[5][10][12][13]։

Սուպերիզմի հետ կապված ընկալումների հետևանքներից մեկն այն էր, որ բազմաթիվ բարեգործական կազմակերպություններ, խուսափելով խարանվելուց և չցանկանալով ներքաշվել կաթոլիկների ու բողոքականների միջև քարոզչական պայքարի մեջ, որոշել են օգնություն ցուցաբերել միայն այն անձանց, ում կրոնական պատկանելությունը համընկել է իրենց սեփականի հետ։ Օրինակ՝ Դուբլինի ամրոցում Մերսերի՝ աղջիկների համար բարեգործական գիշերօթիկ դպրոցում կրթություն էր տրամադրվել «բարեկեցիկ բողոքական ծնողների աղջիկներին», իսկ Մագդաղենայի ապաստանը՝ «այն բողոքական կանանց, որոնք առաջին անգամ սխալվել էին» կամ «մայրանալու էին»։ Մինչդեռ Սուրբ Հովսեփի՝ անչափահաս հանցագործների ուղղիչ դպրոցը կրթություն էր տալիս կաթոլիկ աղջիկներին, իսկ «Ռոտոնդա» աղջիկների օգնության կաթոլիկ ընկերությունն օգնել է չամուսնացած կաթոլիկ մայրերին։ Բարրետը քննադատել է միմյանց կրկնող բարեգործությունները որպես «անիմաստ կրկնություն» և կոչ արել համագործակցել՝ ընդհանուր օգնությունն ավելի արդյունավետ դարձնելու համար։ Նույն մտահոգություններն արտահայտել է Դուբլինի բարեգործական կազմակերպությունների ձեռնարկի հրատարակիչ Ուիլյամսը։ Սակայն հենց Բարրետը ղեկավարել է մի բարեգործական կազմակերպություն՝ Cottage Home for Little Children, որը նախատեսված էր «աշխատավոր բողոքական աղքատների փոքրիկ երեխաների» համար։ Բարեգործական կազմակերպությունների անհամակարգ ու կրկնվող գործունեությունը միայն սեկտանտական պատճառներով չէր, այլև պայմանավորված էր ընդհանուր համագործակցելու ցանկության պակասով[12]։
Մինչև 1913 թվականը «սուպեր» բառը դարձել է նաև վիրավորական անվանում՝ օգտագործվելով չափազանց կրոնապաշտ կաթոլիկների դեմ։ Օրինակ՝ Մաքրում քաղաքի մոտ մի քահանա դեմ էին ոչ ֆորմալ պարերին, և պարողների մի խումբ «բողոքականներին» ծաղրել է՝ գոռալով «սուպերներ»[14]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Thomas Edward Jordan (1998). Ireland's Children: Quality of Life, Stress, and Child Development in the Famine Era. Greenwood Publishing Group. էջեր 72–73. ISBN 9780313307522.
- ↑ Whelan, Irene (2006). «Religious Rivalry and the Making of Irish-American Identity». In Joseph Lee and Marion R. Casey (ed.). Making the Irish American. NYU Press. էջեր 278–279. ISBN 9780814752081.
- ↑ Poirteir, Cathal (1995 թ․ սեպտեմբեր). Famine Echoes – Folk Memories of the Great Irish Famine. Gill & Macmillan. էջեր 136–138. ISBN 978-0717165841.
- ↑ Conley, Carolyn (1999). Melancholy Accidents. Lexington Books. էջեր 170. ISBN 9780739100073.
- ↑ 5,0 5,1 Celia Keenan (2003). «Narrative Challenges: The Great Irish Famine in Recent Stories for Children». In Ann Lawson Lucas (ed.). The Presence of the Past in Children's Literature. Greenwood Publishing Group. էջեր 116. ISBN 9780313324833.
- ↑ Bartoletti, Susan Campbell (2014). Black Potatoes: The Story of the Great Irish Famine, 1845-1850. Houghton Mifflin Harcourt. էջեր 78–80. ISBN 9780547530857. «Overall, soupers and souperism were rare, but where they did exist, they left a lasting and bitter legacy.»
- ↑ Coohill, Joseph (2014). Ireland: A Short History. Oneworld Publications. էջ 65. ISBN 9781780745367.
- ↑ Byrne, Patricia (2018). The Preacher and the Prelate – The Achill Mission Colony and the Battle for Souls in Famine Ireland. Newbridge, County Kildare, Ireland: Merrion Press. էջեր 116–125. ISBN 9781785371721.
- ↑ Hatton, Helen Elizabeth (1993). The Largest Amount of Good. McGill–Queen's Press. էջեր 265. ISBN 9780773509597.
- ↑ 10,0 10,1 Eileen Reilly (2006). «Modern Ireland: An Introductory Survey». In Joseph Lee and Marion R. Casey (ed.). Making the Irish American. NYU Press. էջեր 92. ISBN 9780814752081.
- ↑ 11,0 11,1 Christine Kinealy and Gerard MacAtasney (2000). The Hidden Famine. Pluto Press. էջեր 136–137. ISBN 9780745313719.
- ↑ 12,0 12,1 Margaret Helen Preston and Maria (FRW) Luddy (2004). Charitable Words. Greenwood Publishing Group. էջեր 72–74, 93. ISBN 9780275979300.
- ↑ Cormac O'Grada (2000). Black '47 and Beyond. Princeton University Press. էջ 274. ISBN 9780691070155.
- ↑ Hart P. "The IRA and its enemies"; OUP 1999 p.296 9780198208068.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Desmond Bowen (1970). Souperism: Myth Or Reality: A Study in Souperism. Mercier Press.
- Melissa Fegan (2002). Literature and the Irish Famine, 1845–1919. Oxford University Press. էջեր 217–225. ISBN 9780199254644.
- Irene Whelan (1995). «The stigma of souperism». In C. Poirtéir (ed.). The great Irish famine. Dublin: Mercier Press.