Սույումբիկե աշտարակ
![]() | |
![]() | |
Կոորդինատներ | 55°48′01″ հս․ լ. 49°06′18″ ավ. ե.HGЯO |
Սույումբիկե աշտարակ (թաթ.՝ Сөембикә манарасы; ռուս.՝ Ба́шня Сююмбикэ́, անվանվում է նաև Խանի մզկիթ), պատմական աշտարակ Թաթարստանի մայրաքաղաք Կազանում, այդ քաղաքի թերևս ամենահիշարժան ու տիպիկ պատմաճարտարապետական հուշարձան-խորհրդանիշն է[1][2]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սույումբիկե աշտարակը մի ժամանակ եղել է Կազանի ամենաբարձր շինությունը և, ընդսմին, այսպես կոչված՝ թեքվող աշտարակներից է։ 1990-ական թվականների տվյալներով՝ թեքվածությունը հասել էր 198 սանտիմետրի[3]։ 1930-ական և 1990-ական թվականներին զանազան եղանակներ են գործի դրվել կառույցի թեքվելը կանգնեցնելու, հնարավորության սահմաններում այն շտկելու նպատակով, և, թվում է՝ դա որոշակիորեն հաջողվել է. աշտարակն այլևս չի թեքվում[3]։
Աշտարակի կառուցման տարեթիվը պարուրված է խորհրդավոր մշուշվածությամբ։ Որոշ ուսումնասիրողներ գտնում են, որ կառուցվել է 18-րդ դարի սկզբներին, երբ բազմամակարդակ աշտարակները լայնորեն տարածված էին Ռուսաստանում։
Ավանդազրույցն ասում է, որ աշտարակը կառուցել են Իվան Չորրորդ Ահեղի վարպետները և այն էլ՝ ընդամենը մեկ շաբաթում։ Թաթարների թագուհի Սույումբիկեն իրեն ցած է նետել նորակառույց աշտարակի ամենաբարձր կետից (այստեղից էլ՝ աշտարակի անվանումը)։ Սակայն այս ավանդազրույցը որևէ առնչություն չունի պատմականորեն փաստարկված իրականության հետ. Սույումբիկեին մոսկովյան զինուժը 1551 թվականին գահից հեռացրել և տարել է Կասիմով քաղաքը, որտեղ էլ նա տարիներ անց մահացել է իր բնական մահով։ Պետք է նկատի առնել նաև, որ ինքնասպանությունը աններելի մեղք է համարվում թագուհու դավանած մուսուլմանական կրոնում, ուրեմն՝ նա չէր դիմի նման քայլի։ Իսկ ինչ վերաբերում է ավանդազրույցին, հարկ է նշել, որ, ինչպես ցույց է տալիս վերլուծությունը, այն հորինվել ու տարածվել է 18-րդ դարի սկզբներից։
Որոշ ուսումնասիրողներ ավելի հեռուն են գնում և հայտարարում են, որ աշտարակը նախառուսական ժամանակների, բուն թաթարական շինություն է, որը պահպանվել-մնացել է թաթարական միջնաբերդից։
Քսաներորդ դարի սկզբներին ճարտարապետ Ալեքսեյ Շչուսևը Մոսկվայի Կազանյան երկաթուղային կայարանի շենքի նախագծման ու կառուցման ժամանակ կրկնօրինակել է Սույումբիկեի աշտարակի ուրվապատկերը։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Соколов В. В. Казан. Портрет в стил на импресионизма. – Казан: Отечество, 2011. – В. 51 – 52. – ISBN 978-5-9222-0408-8.
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Thom Wheeler (2011)։ One Steppe Beyond: Across Russia in a VW Camper։ Summersdale Publishers Ltd.։ էջ 122։ ISBN 978-0-85765-499-1
- ↑ Sasha Raspopina (December 22, 2016)։ «10 of the best Russia holiday destinations – beyond Moscow and St Petersburg»։ The Guardian։ Վերցված է January 1, 2020
- ↑ 3,0 3,1 Eduard Zinatullin (June 25, 2014)։ «Виртуальная экскурсия внутрь башни Сююмбике в Казани» [Virtual tour inside of Söyembikä Tower] (Russian)։ kazancat.ru։ Վերցված է January 1, 2020